Մարտի 28-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ինքնապաշտպանությունը պետական քաղաքականության ու հանրային ընկալման մեջ. ո՞րն է տարբերությունը» թեմայով։
Բանախոսներ՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
Դեպի Վերին Ոսկեպար ճանապարհ բռնած «Մարտական եղբայրության» անդամներին օրեր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր, ապա ազատ արձակել։ «Մարտական եղբայրության» ձերբակալված 49 անդամների ոստիկանությունը բաժիններ էր տարել զենք-զինամթերք կրելու կասկածանքով։ «Մարտական Եղբայրություն» միությունը պնդում է, որ հիմնական պատճառը միության անդամերի կողմից Վերին Ոսկեպար պլանավորած այցն է եղել։
«Մարտական եղբայրության» անդամները նշում են, որ փորձում են բարձրացնել ազգի ինքնապաշտպանությունը․ ամեն ինչ անել, որ պետությունն իր հիմնական պարտավորությունը՝ բնակչության պաշտպանությունը կատարի։