Մարտի 1-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ինչո՞ւ է ՊԵԿ-ն ուզում հասանելիություն ստանալ բանկային գաղտնիքին» թեմայով:
Բանախոսներ՝
- Արմեն Եղիազարյան՝ ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի անդամ
- Արսեն Սարդարյան՝ Փաստաբան
ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով՝ հարկային մարմինն էլեկտրոնային համակարգով բանկերից ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ստանալու է հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունը։
Ազգային ժողովը փետրվարի 27-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական այս նախաձեռնությունը: «Խոսքը զգայուն տեղեկությունների մասին չէ, այլ՝ ընդամենը հարկ վճարողի բանկային հաշվով կատարված գործարքների հանրագումարի վերաբերյալ որոշակի տեղեկատվ