


Իրավապաշտպաններն ահազանգում են, որ զորակոչերի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները շարունակվում են, առողջական խնդիր ունեցող երիտասարդները շարունակում են զորակոչվել բանակ։
2024-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը նոր որոշում ընդունեց ու խստացրեց զինծառայությունից տարկետում վերցնելու կամ ազատվելու կարգը։
Քննարկման օբյեկտիվությունն ապահովելու և ՀՀ պաշտպանության նախարարության տեսակետը ներկայացնելու նպատակով քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև նախարարություն, սակայն հրավերը մերժվել է։