Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Զետեղվել է Ալեքսանդր Մարտիրոսյան
Խորհրդարանական արտահեր ընտրություններ 2021
18.06.2021
19:56
Իրազեկման տեսանյութերը պատրաստվել են Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ: Տեսանյութերում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: #VoteforArmenia #Elections2021 #ElectionsArmenia #InformedCitizen #osfarmenia #pjc
Փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում
16.06.2021
15:30
Մեդիա կենտրոնը հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին կազմակերպեց վեբինար փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում թեմայով, որի փորձագետ-հյուրն էր Մարիամ Ցիցիկաշվիլին (Georgia's Reforms Associates (GRASS), Վրաստան)։
ՎԵԲԻՆԱՐ - Ապատեղեկատվության նույնականացում, հետաքննություն և մոնիտորինգ
03.06.2021
14:30
Մեդիա կենտրոնը հունիսի 3-ին՝ ժամը 14:30-ին կազմակերպում է վեբինար ապատեղեկատվության նույնականացման, հետաքննության և մոնիտորինգի թեմայով, որի փորձագետ-հյուրն է Ատլանտյան խորհրդի հետազոտող, Գիվի Գիգիթաշվիլին։
Դավադրությունների տեսությունները հետպատերազմյան Հայաստանում
26.05.2021
12:04
Ճգնաժամային իրավիճակում դավադրությունների տեսությունները գլուխ են բարձրացնում՝ հասարակությանը ներկայացնելով այլընտրանքային իրականության իրենց տարբերակները։ Այս տեսությունները վտանագավոր են համարվում հասարակության անվտանգության, մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից։
Անօթևանության խնդիրը՝ 32 տարի անց
07.12.2020
12:00
Մեդիա կենտրոնը դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, կազմակերպեց առցանց քննարկում՝ «Անօթևանության խնդիրը՝ 32 տարի անց» թեմայով։
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
19.11.2020
17:00
Պատերազմական գոտում լրագրողների աշխատանքը լի է սթրեսային իրավիճակներով, նրանք գրեթե ամեն օր առնչվում են մարդկային տառապանքի, տարատեսակ ավերածությունների հետ։ Երբ պատերազմի տրավման չի շրջանցում լրագրողներին, այն դառնում է մարտահրավեր՝ լրագրողի աշխատանքի ու նրա լսարանի համար։





Մեդիագրագիտությունը և տեղեկատվական անվտանգությունը հակամարտության ընթացքում
14.10.2020
15:00
Հոկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը իրականացրեց առցանց վեբինար «Մեդիագրագիտությունը և տեղեկատվական անվտանգությունը հակամարտության ընթացքում» թեմայով։

Անձնական տվյալների պաշտպանությունը պատերազմական իրավիճակում
01.10.2020
12:00
Հոկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Անձնական տվյալների պաշտպանությունը պատերազմական իրավիճակում» թեմայով։
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ»
31.07.2020
11:00
Հուլիսի 31-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս․ ներկայացվեց «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։

ՀԼԱ-ի Մեդիա կենտրոնը վերսկսում է գրասենյակային աշխատանքները
22.06.2020
00:07
Հանրային լրագրության ակումբը արտակարգ դրության ողջ ընթացքում շարունակել է իր աշխատանքները հեռավար սկզբունքով՝ ապահովելով Մեդիա կենտրոնի բոլոր գործառույթները։ Այս ընթացքում Մեդիա կենտրոնն իր հարթակն ու լսարանն է տրամադրել՝ հեռարձակելով Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ լուսաբանումները, որոնք վերահեռարձակվել են ՀՀ այլ ԶԼՄ-ների կողմից։

Անձնական տվյալների պաշտպանություն․ երբ խախտում են որոշում կայացնողները
16.06.2020
17:00
Հունիսի 16-ին, ժամը 17.00-ին Հանրային լրագրության ակումբը անցկացրեց վեբինար «Անձնական տվյալների պաշտպանություն․ երբ խախտում են որոշում կայացնողները» թեմայով:
«Փաստերի ստուգում. ինչու և ինչպես»․ Հարությունի և Ալեքսանդրի հետ
06.05.2020
17:00
Հանրային լրագրության ակումբը մայիսի 6-ին, ժամը՝ 17:00-ին անցկացրեց վեբինար «Փաստերի ստուգում. ինչու և ինչպես» թեմայով:

Ի՞նչ թեմաներ ներկայացնել 1 ժամանոց լրատվական թողարկման ընթացքում
25.04.2020
18:01
Հանրային լրագրության ակումբը ապրիլի 25-ին, ժամը՝ 18:00-ին, կազմակերպեց վեբինար «Ինչ թեմաներ ներկայացնել մեկ ժամանոց լրատվական թողարկման ընթացքում. ԲիԲիՍի-ի փորձը Թոնի Էլ Խուրիի ներկայացմամբ» խորագրով:
Թվային լրագրություն Ահմեդ Զակիի հետ․ BBC-ի շարքը Սիդնեյից
19.04.2020
13:00
Ապրիլի 19-ին Հանրային լրագրության ակումբը, կազմակերպեց վեբինար Թվային լրագրություն Ահմեդ Զակիի հետ․ BBC-ի շարքը Սիդնեյից խորագրով:


Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ