Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Զետեղվել է Լիլիթ Հովհաննիսյան
Ի՞նչ արդյունքներ է գրանցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. տարվա ամփոփում
28.12.2021
11:00
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ի՞նչ արդյունքներ է գրանցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. տարվա ամփոփում» թեմայով:
Արդյո՞ք իշխող ուժը հավատարիմ է հեղափոխական արժեքներին
27.12.2021
16:39
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք իշխող ուժը հավատարիմ է հեղափոխական արժեքներին» թեմայով:
Բանախոսներ՝
Վարուժան Հոկտանյան՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավար
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Դանիել Իոաննիսյան՝ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող
Գրիգոր Երիցյան՝ Երևանի ավագանու նախկին անդամ
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը, սակայն հրավերը մերժվել է:
Ինչո՞ւ է պաշտոնանկ արվում Հայկ Մարությանը. ո՞ւմ շահից է դա բխում
21.12.2021
10:00
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ինչո՞ւ է պաշտոնանկ արվում Հայկ Մարությանը. ո՞ւմ շահից է դա բխում» թեմայով:
Բանախոսներ՝
Արմեն Գալջյան՝ Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանում Լույս խմբակցության ղեկավար
Միքայել Մանրիկյան՝ Երևանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար
Գրիգոր Երիցյան՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ:
ԶԼՄ-ների համա՞ր, թե ԶԼՄ-ների դեմ. ո՞ւմ են փորձում պաշտպանել իշխանությունները
13.12.2021
17:32
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:30-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1+-ի հեռուստատաղավարում տեղի ունեցավ բանավեճ «ԶԼՄ-ների համա՞ր, թե ԶԼՄ-ների դեմ. ո՞ւմ են փորձում պաշտպանել իշխանությունները» թեմայով:
Բանախոսներ՝
Վահագն Հովակիմյան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,
Թագուհի Թովմասյան՝ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ,
Դանիել Իոաննիսյան՝ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող։
Խոշտանգվողին` կոնֆետ, խոշտանգողին` պաշտոն» ավանդույթները շարունակվու՞մ են. մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
10.12.2021
13:00
Դեկտեմբերի 10-ին` ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգվողին` կոնֆետ, խոշտանգողին` պաշտոն» ավանդույթները շարունակվու՞մ են. մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում թեմայով։
Բանախոսներ`
Նինա Կարապետյանց` Հելսինկյան ասոցիացիա ՀԿ նախագահ
Արա Ղարագյոզյան` Հելսինկյան ասոցիացիա ՀԿ փաստաբան, տուժող Վրեժ Մկրտումյանի շահերի ներկայացուցիչ
Վրեժ Մկրտումյան` տուժող:
Համացանցում նոյեմբերի 12-ին տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի երկու աշխատակիցները ծեծի ենթարկում տուժող Վրեժ Մկրտումյանին, իսկ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը քաղաքացու հետ զենքով էր խոսում եւ սպառնում կրակել ոտքերին։ Այս փաստով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրյալ մինչ օրս չկա։
Դեպի ներառական Հայաստան ծրագրի մեկնարկ
10.12.2021
11:00
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան կազդարարի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի պաշտոնական մեկնարկը։
Աշխատանքային իրավահարաբերություններ և օրենսդրություն. խնդիրներ և լուծումներ
09.12.2021
12:30
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:30-ին, Վանաձորի «ՀԿ կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Աշխատանքային իրավահարաբերություններ և օրենսդրություն. խնդիրներ և լուծումներ» թեմայով:
Բանախոսներ՝
- Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
- Դավիթ Գյուրջյան, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» ՀԿ-ի փաստաբան
Վթարային շենք, անմարդկային պայմաններ «Աբովյան» ՔԿՀ-ում
08.12.2021
12:01
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Վթարային շենք, անմարդկային պայմաններ «Աբովյան» ՔԿՀ-ում» թեմայով:
Բանախոսներ՝
- Արփի Սարգսյան, ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության,քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ,
- Զարուհի Հովհաննիսյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ,
- Լուիզա Վարդանյան, Դիտորդների խմբի անդամ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ հիմնարկի՝ կալանավորված և խցային պայմաններում պահվող անձանց համար նախատեսված մասնաշենքը (մեկուսարանի շենք) ներկա դրությամբ պիտանի չէ բնակության համար։ Նման պայմաններում անձանց պահելը Դիտորդների խումբը որակում է որպես անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորում։
ՏԻՄ ընտրություններ 36 խոշորացված համայնքում. քվեարկության ամփոփում
06.12.2021
14:30
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության մասնակցությամբ, թեման՝ «ՏԻՄ ընտրություններ 36 խոշորացված համայնքում. քվեարկության ամփոփում»։
Բանախոսներ՝
- Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար,
- Դանիել Իոաննիսյան՝ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող։
էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում
26.11.2021
11:00
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում» թեմայով:
Բանախոսներ՝
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
Նազելի Վարդանյան, փաստաբան, բնապահպան,
Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
Խուզարկություն «Ֆիզգորոդոկի» բնակիչ Սեդա Գրիգորյանի տանը. առանձնապես վտանգավոր ներկի տուփը չհայտնաբերվեց
10.11.2021
10:45
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:45-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խուզարկություն «Ֆիզգորոդոկի» բնակիչ Սեդա Գրիգորյանի տանը. առանձնապես վտանգավոր ներկի տուփը չհայտնաբերվեց» թեմայով:
Բանախոսներ՝
- Սեդա Գրիգորյան, «Ֆիզգորոդոկի» բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ,
- Գևորգ Գյոզալյան, Սեդա Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան։
Փոփոխություններ անշարժ գույքի գնահատման ոլորտում. ո՞ւմ շահերն են ոտնահարվում
05.11.2021
13:00
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ անշարժ գույքի գնահատման ոլորտում. ո՞ւմ շահերն են ոտնահարվում» թեմայով:
Բանախոսներ՝
- Վահագն Գասպարյան, փաստաբան,
- Էդուրադ Աղաջանյան, փաստաբան,
- Արտակ Գասպարյան, անշարժ գույքի գնահատող,
- Վահրամ Սաֆարյան, անշարժ գույքի գնահատող:
ՀՔԾ-ն լուծարվեց. Ֆիզգորոդոկի խոշտանգման դեպքերով գործերը՝ առկախ
03.11.2021
11:00
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «ՀՔԾ-ն լուծարվեց. Ֆիզգորոդոկի խոշտանգման դեպքերով գործերը՝ առկախ» թեմայով:
Բանախոսներ՝
Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ
Արա Ղարագյոզյան, տուժողի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան
Վարդան Հարությունյան՝ Ֆիզգորոդոկի գործով տուժող
Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում. Խնդիրներ, մարտահրավերներ
01.11.2021
12:00
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում. Խնդիրներ, մարտահրավերներ» թեմայով:
Բանախոսներ՝
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ
Սիրարփի Մուղդուսյան՝ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ