Մեդիա ակումբ
Հասարակական կազմակերպության անդա՞մ եք, լրագրո՞ղ, գրո՞ղ, թղթակի՞ց, ֆիլմերի հեղինա՞կ, լրագրությու՞ն եք դասավանդում:
Գուցե հանրային կապերի մասնագե՞տ եք, մեդիա-փորձագե՞տ ... :
Միացե՛ք մեզ, անդամակցե՛ք «Մեդիա ակումբին»:
Անդամակցության առավելությունները
Անվճար կազմակերպել միջոցառումներ Մեդիա կենտրոնում (ՄԿ)՝ եթե դրանք չեն հակասում կազմակերպության առաքելությանն ու սկզբունքներին:
Մասնակցել դիվանագետների հետ կազմակերպվող հանդիպումներին:
Առաջինը ստանալ ծանուցում՝ ՄԿ-ի միջոցառումների եւ միջոցառումներից հետո մեր կայքում տեղադրվող տեսագրությունների մասին:
Առաջինը ստանալ ՄԿ-ում տեղի ունեցող միջոցառումներից հետո տարածվող բոլոր իրազեկման նյութերը՝ հայտարարություններ, մամլո հաղորդագրություններ, ինֆոգրաֆներ:
Մասնակցել ՄԿ-ում անցկացվող ֆիլմերի դիտումներին եւ քննարկումներին:
ՄԿ-ի Երեւանից դուրս կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու, դրանք լուսաբանելու համար օգտվել ՄԿ-ի տրանսպորտային միջոցներից:
Կազմակերպել հարցազրույցներ ՄԿ-ում՝ դիվանագետների, փորձագետների եւ այլոց հետ, ՄԿ-ի աջակցությամբ:
Աշխատանքային ժամերին օգտվել ՄԿ-ի ռեսուրսներից. աշխատանքային սրահ, ինտերնետ, համակարգիչ:
Անդամավճար չի գործում:
Անդամակցել կարող են.
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թղթակիցներ, խմբագիրներ, գրողներ, հրատարակիչներ, ֆոտոլրագրողներ, օպերատորներ, ռեժիսորներ, խմբագրության ղեկավարներ, ծրագրավորողներ և այլ մասնագետներ, ովքեր աշխատում են ԶԼՄ-ներում, լրագրության ֆակուլտետի դասախոսներ, դեկաններ, մեդիա ոլորտի փորձագետներ
Միջազգային կամ տեղական կազմակերպություններում/պետական մարմիններում աշխատող ներկա և նախկին մամուլի քարտուղարներ, հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներ
Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներ, որոնք պարբերաբար առնչվում են մեդիային և աշխատում դրանց հետ
Գրքերի, ֆիլմերի, սցենարների հեղինակներ, խմբագիրներ, հրատարակիչներ
Ուսանող անդամներ են նրանք, ովքեր սովորում են լրագրության ֆակուլտետներում կամ աշխատում են մեդիայում կես դրույքաչափով կամ որպես փորձնակ:
Արտասահմանյան անդամներ. Հայաստանում աշխատող օտարերկյա ԶԼՄ-ների թղթակիցներ:
Մեդիա ակումբի անդամը պաշտպանում է խոսքի ազատությունը և այն արժեքները, որոնք նկարագրված են ՄԿ նպատակներում:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...