Դեպի ներառական Հայաստան ծրագրի մեկնարկ
10.12.2021
11:00
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան կազդարարի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի պաշտոնական մեկնարկը։

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Կոալիցիայի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և հզորացման նպատակով Եվրոպական միությունը հատկացրել է 299,920 եվրո դրամաշնորհ։
Ասուլիսի բանախոսներն են Հայաստանում Եվրոպական միություն պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի հաղորդակցության հանձնաժողովի համակարգող Սիփան Ասատրյանը։
Բանախոսները ներկայացրեցին ծրագրի նպատակը, խնդիրները և գործողությունները, կանդրադառնան հաշմանդամության իրավունքահենք մոտեցումներին և հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդությանն ու մասնակցությանը։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ի՞նչն է խանգարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Արցախ
20.01.2022
12:00
Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ:

Թեման՝ «Ի՞նչն է խանգարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Արցախ»:
Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում
19.01.2022
12:00
Հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով:

Բանախոսներն են՝
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
Ծովինար Թադևոսյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
Անուշ Հայրումյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական դեպարտամենի պետ,
Անահիտ Խաչատրյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ
ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը
18.01.2022
12:00
Հունվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ փորձագիտական քննարկում՝ «ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը» խորագրով:

Բանախոսներ՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ
ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում
13.01.2022
12:00
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ՝ «ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ