Սահմանադրական փոփոխությունների հարցում դեռ անորոշություններ կան, Ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ արդեն կատարվել են
12.10.2021
12:50
Հայաստանը պարտավորվել է ընտրական ու սահմանադրական բարեփոխումներ անցկացնել դեռ 2017-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Ավելի քան երեք տարի առաջ Բրյուսելում ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2021-ի մարտի 1-ին:

Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Համաձայնագիրը, ինչ աշխատանքներ են արվել, որքանո՞վ են կյանքի կոչվել Համաձայնագրի ճանապարհային քարտեզով սահմանված նպատակները: Այս և այլ հարցերի Գյումրիում կազմակերպված քննարկմանն անդրադարձան Արդարադատության նախարարության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները:

Արդեն հոկտեմբերն է, իսկ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ քննարկումները դեռ նոր-նոր են սկսվել։ 2020-ին ձևավորված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է մշակեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ, անցկացներ հանրային քննարկումներ և մինչև 2021թ․ հունիսի 30-ը պետք է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացվեր սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Սակայն հանձնաժողովի աշխատանքները պատերազմից հետո փաստացի կասեցված են։

Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել մինչև 2026 թվականը: Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ Ազգանուշ Թոթոլյանը նշեց, որ նախարարությունը ձեռնարկվել է մեծածավալ քննարկումներ իրավաբան գիտնականների, փաստաբանների պալատի ղեկավար կազմի, քաղաքացիական հասարակության, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը քննարկելու համար:

Քննարկումների առանցքում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցն է եղել երկու հիմնական ուղղություններով՝ կառավարման ձևի փոփոխությունը և Գերագույն դատարանի ստեղծման միջոցով բարձրագույն դատական ատյանների միավորման նպատակահարմարություններն ու հնարավորությունը։

Ազգանուշ Թոթոլյանը որոշ մանրամասներ ներկայացրեց քննարկումների ընթացքում մասնակիցների դիրքորոշումներից: «Մասնակիցների շուրջ 50 տոկոսը կողմ է

արտահայտվել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանը կամ առնվազն սկզբունքային դեմ դիրքորոշում չի արտահայտել, շուրջ 25 տոկոսը կողմ է եղել նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևին, իսկ մնացած 25 տոկոսը ձեռնպահ է մնացել դիրքորոշման արտահայտումից առհասարակ», - ասաց նա: Ըստ Թոթոլյանի՝ նախարարությունն առաջարկում է ձևավորել խորհուրդ, որը կլինի մոտավոր նույն կազմակերպա-իրավական ձևն ունեցող, ինչպիսին որ եղել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, սակայն խորհրդի կողմից լայն քննարկումների արդյունքում պետք է կոնսենսուսային եղանակով ընտրվեն երեք իրավաբան գիտնականներ, ովքեր հասարակության շրջանում լայն հարգանք են վայելում, և նրանց մշակած և խորհրդին ներկայացրած փաստաթղթերը պետք է քննարկման առարկա դառնան և հետագայում ներկայացվեն հանրության դատին:

Քննարկումների առանցքում եղել է նաև դատական ատյանների միավորման, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարության կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորման հարցը: «Կարծիքները տարբերակված են եղել, շուրջ 40 տոկոսը դեմ է եղել բարձրագույն ատյանների միավորմանը, շուրջ 20 տոկոսը դեմ է եղել գերագույն դատարանի ստեղծմանը», - նշեց Ազգանուշ Թոթոլյանը:

Եթե սահմանադրական փոփոխությունների հարցում դեռ շատ անորոշություններ կան, Ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ արդեն կատարվել են։

Ընտրական օրենսդրությունը բարեփոխելու նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ է առել դեռևս 2018 թվականից, երբ ստեղծվեց ՀՀ Վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների Հանձնաժողով, որի կողմից մշակվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բավական լայնածավալ էին: Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի էական փոփոխություններից են վարչական ռեսուրսի հստակեցումը, քարոզարշավի ու քաղաքական ֆինանսավորման թափանցիկության ու հաշվետվողականության նոր մեխանիզմները, այդ թվում կուսակցությունների ֆինանսական վերահսկողության փոխանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Հայաստանի մի քանի տասնյակ համայնքներում, այդ թվում` Գյումրիում ու Վանաձորում համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերին, նոյեմբերին ու դեկտեմբերին։

Գյումրիում, Վանաձորում Երևանում 2016-ից համամասնական ընտրակարգով են անցկացվում ընտրությունները: Փոփոխությունը 2020-ից տարածվեց 4000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների վրա:

Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձոր գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանն ասում է՝ փոփոխությունների հիմքում դրվել են 5 տարի առաջ Գյումրիում ու Վանաձորում համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների ժամանակ մեծ դժգոհություն առաջացրած մեխանիզմները. դրանք հանվել են։

«Վանաձորի օրինակով փոփոխությունը կատարվել է, որ համայնքի ղեկավարի քվեարկությունն արվում է բաց, ոչ թե փակ, իսկ Գյումրիի դեպքը ցույց տվեց, թե ինչքան անարդար և անհասկանալի է բոնուսների բաշխումը, նաև ապացուցեց, որ դրա կարիքը չկա, ուղղակի քաղաքացիների ձայները պետք է բաշխվեն այնպես, ինչպես կա, ինչպես քաղաքացիներն են ընտրել, ու բնականաբար, իջեցվեցին շեմերը, որը էլի հնարավորություն է տալիս ապահովելու որոշակի բազմազանություն», - նշեց Վարդինե Գրիգորյանը:

Ըստ նրա՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը քաղաքական փաստաթուղթ է, շատ մասերով նաև տնտեսական, ուղղակի նշել ներքին ընտրական մեխանիզմների մասին, համաձայնագիրը չի կարող, քանի որ դա երկրի ներքին գործն է: Այս առումով ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչը կարևոր է համարում քաղաքական կոռուպցիան վերացնելու կամքը:
 

«Սահմանադրական և ընտրական փոփոխությունները՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համատեքստում» թեմայով քննարկումն իրականացվել է «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» շրջանակում:

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ժողովրդագրական խնդիրներ. կարո՞ղ ենք կասեցնել արտագաղթի ընթացքը
07.10.2021
17:30
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17:30-ին, Մեդիա կենտրոնում, տեղի ունեցավ հարցազրույց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ՝ «Ժողովրդագրական խնդիրներ. կարո՞ղ ենք կասեցնել արտագաղթի ընթացքը» թեմայով:
Հարցազրույցը բաց է ԶԼՄ-ների համար:
Ապաստարանների խնդիրները՝ պատերազմից մեկ տարի անց
07.10.2021
16:30
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ապաստարանների խնդիրները՝ պատերազմից մեկ տարի անց» թեմայով:
Բանախոսներ՝
Ռուզաննա Ադամյան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ
Մարիա Հովումյան, «Դիմակայուն համայնքներ» քաղաքացիական նախաձեռնություն,
Արմինե Պետրոսյան, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ,
Ինգա Հարությունյան, «Պահապան» հիմնադրամ
Էռնեստ Ավանեսով, Երևանի ավագանու անդամ
Դիմել էինք նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն: Արձագանք այդպես էլ չեղավ:
Հայաստանին ուղղված անվտանգային մարտահրավերներ. պատրա՞ստ ենք համարժեք արձագանքել
07.10.2021
12:00
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստանին ուղղված անվտանգային մարտահրավերներ. պատրա՞ստ ենք համարժեք արձագանքել» թեմայով:
Բանախոս՝
Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ:
2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
06.10.2021
19:00
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» թեմայով:

Բանախոսներ՝
Ժիրայր Լիպարիտյան՝ պատմաբան, նախկին դիվանագետ
Թալին Փափազյան` ֆրանսահայ քաղաքագետ
Ռոբերտ Այդաբիրյան` ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան
Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա. Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում
01.10.2021
16:09
Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների համատեքստում մեծ նշանակություն ունի նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես նաև կարևոր գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար:
Ավելի քան երեք տարի առաջ՝ 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2021-ի մարտի 1-ին: Լիտվան առաջին երկրներից էր, երրորդ երկիրը, որ վավերացրեց համաձայնագիրը (2018):
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ