Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա. Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում
01.10.2021
16:09
Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների համատեքստում մեծ նշանակություն ունի նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես նաև կարևոր գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար:
Ավելի քան երեք տարի առաջ՝ 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2021-ի մարտի 1-ին: Լիտվան առաջին երկրներից էր, երրորդ երկիրը, որ վավերացրեց համաձայնագիրը (2018):

ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ՀՀ 10 մարզերում գործող քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերություններին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում: 

 

«Համաձայնագիրը շատ կարևոր է երկու երկրների համար, և 2021-ի մարտի 1-ին, երբ փաստաթուղթը ուժի մեջ մտավ, դեսպանատան տարածքում գտնվող հրեշտակը պատեցինք հայկական դրոշով: Սա խոսում է այն մասին, որ մենք միշտ պատրաստակամ ենք եղել այս ուղին միասին անցնելու համար», - նշեց ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը: Ըստ նրա՝ Լիտվան Արևելյան գործընկերության կայացման և ամրապնդման ամենաակտիվ մասնակիցներից, ամենամեծ ջատագովներից մեկն է, և Համաձայնագիրը շատ կարևոր նոր հարթակ է նոր բարեփոխումների համար: 

Անդրադառնալով հարցին, թե ինչ նոր հնարավորություններ է տալիս համաձայնագիրը երկու երկրների հարաբերությունները զարգացնելու առումով, դեսպանը նշեց, որ համագործակցության հնարավոր տիրույթները, բարեփոխումների զարգացման հեռանկարները բավական շատ են: Համաձայնագիրը համագործակցություն ստեղծելու հնարավորություն է տալիս բոլոր ոլորտներում:  «Դրանցից առաջինը Եվրոպան Հայաստանին  և Հայաստանը Եվրոպային մոտեցնելու հնարավորությունն է, որը թույլ է տալիս համաձայնագիրը: Մենք շատ ենք  կարևորում համաձայնագրում առկա քաղաքականությանը վերաբերող դրույթները, որոնք առաջ են մղում հենց ժողովրդավարական արժեքների հաստատումը Հայաստանում»:  

 

Ըստ դեսպանի՝  այս պահին երկու երկրները համագործակցում են երկու հիմնական ուղղություններով՝ տրանսպորտի և շրջակա միջավայրի պահպանության: Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն այս առումով կարևորեց դրական փորձի փոխանակումը Լիտվայի ու Հայաստանի փորձագետների միջև՝ արժեվորելով այդ ոլորտներում եվրոպական չափանիշների մոտեցումը Հայաստանին: 

30 տարի առաջ ՝ օգոստոսի 14 -ին, Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվեց միջազգային հարաբերությունների պայմանագիրը: Հայաստանի անկախության 30-ամյակը համընկավ Հայաստան-Լիտվա հարաբերությունների 30-ամյակի հետ:   

Դեսպանի խոսքով երկու երկրների հարաբերությունները շատ ավելի վաղ են ձևավորվել, իսկ 30 տարին շատ լավ առիթ է վերանայելու անցած ճանապարհը,  տեսնել, թե ինչ ոլորտներ, կապեր կան, որ արդեն հաստատվել են և ինչ բացեր կան, որ պետք է լրացնել:   

«Հասարակությունները և երկրները դեռ 30 տարի առաջ սկսել են պայքարել այն ազատությունների համար, որոք մենք այսօր կարևորում ենք: Հենց այդ պատճառով  արխիվային լուսանկարներում կարելի է տեսնել Լիտվայի դրոշը Հայաստանում և հակառակը»: Ըստ դեսպանի՝ պատահական չէ երկու երկրների սերտ համագործակցությունը: Հայաստանն ու Լիտվան համընթաց մի ուղի են անցել ազգային վերածնունդը ապահովելու հարցում: «Միասնականությունը որպես արժեք շատ կարևոր է երկու երկրների համար, թեև որպես տարբեր հանրապետություններ տարբեր ուղիներ ենք անցել այս երեսուն տարիների ընթացքում, բայց կարծում եմ՝ միասնության մեր հավատարմությունը ժողովրդավարության ստեղծման կարևոր արժեքների ցայտուն օրինակն է»:   

Համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը համընկավ Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի հետ:  Դեսպանի խոսքով՝ հայ-լիտվական  հարաբերությունների մեջ ամենակարևոր շարժիչ ուժը եղել է այն կարևոր դիմացկունությունը, որ Հայաստանը՝ որպես ժողովրադավարական երկիր, ցուցաբերեց այս գործընթացում:

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հույս հայտնեց, որ այն ինչ տեղի ունեցավ անցյալում է, և երկու երկրները՝ Հայաստանն ու Լիտվան, նոր շնչով նոր հեռանկարներով կկարողանան առաջ շարժվել:

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Սահմանադրական փոփոխությունների հարցում դեռ անորոշություններ կան, Ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ արդեն կատարվել են
12.10.2021
12:50
Հայաստանը պարտավորվել է ընտրական ու սահմանադրական բարեփոխումներ անցկացնել դեռ 2017-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Ավելի քան երեք տարի առաջ Բրյուսելում ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2021-ի մարտի 1-ին:
Ժողովրդագրական խնդիրներ. կարո՞ղ ենք կասեցնել արտագաղթի ընթացքը
07.10.2021
17:30
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17:30-ին, Մեդիա կենտրոնում, տեղի ունեցավ հարցազրույց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ՝ «Ժողովրդագրական խնդիրներ. կարո՞ղ ենք կասեցնել արտագաղթի ընթացքը» թեմայով:
Հարցազրույցը բաց է ԶԼՄ-ների համար:
Ապաստարանների խնդիրները՝ պատերազմից մեկ տարի անց
07.10.2021
16:30
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ապաստարանների խնդիրները՝ պատերազմից մեկ տարի անց» թեմայով:
Բանախոսներ՝
Ռուզաննա Ադամյան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ
Մարիա Հովումյան, «Դիմակայուն համայնքներ» քաղաքացիական նախաձեռնություն,
Արմինե Պետրոսյան, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ,
Ինգա Հարությունյան, «Պահապան» հիմնադրամ
Էռնեստ Ավանեսով, Երևանի ավագանու անդամ
Դիմել էինք նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն: Արձագանք այդպես էլ չեղավ:
Հայաստանին ուղղված անվտանգային մարտահրավերներ. պատրա՞ստ ենք համարժեք արձագանքել
07.10.2021
12:00
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստանին ուղղված անվտանգային մարտահրավերներ. պատրա՞ստ ենք համարժեք արձագանքել» թեմայով:
Բանախոս՝
Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ:
2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
06.10.2021
19:00
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» թեմայով:

Բանախոսներ՝
Ժիրայր Լիպարիտյան՝ պատմաբան, նախկին դիվանագետ
Թալին Փափազյան` ֆրանսահայ քաղաքագետ
Ռոբերտ Այդաբիրյան` ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ