COVID-19-ը և ՏԻՄ-երի ճգնաժամային հաղորդակցության արդյունավետությունը
14.09.2021
15:00
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին՝ «COVID-19-ը և ՏԻՄ-երի ճգնաժամային հաղորդակցության արդյունավետությունը» թեմայով ուսումնասիրության արդյունքները։
Բանախոսներ՝
- Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբի նախագահ
- Հարություն Ծատրյան, Մեդիա հետազոտող, հանրային հաղորդակցության մասնագետ

Աշխարհին 2020-ին պատուհասած COVID-19 համավարակով պայմանավորված մի շարք զարգացած երկրների կառավարություններ արագորեն թարմացրել են իրենց ճգնաժամային հաղորդակցման ռազմավարությունները։ Բացառություն չեն նաև զարգացող երկրները, որոնք փորձել են հնարավորինս հարմարվել ստեղծված նոր պայմաններին։
Իսկ ի՞նչ է արվել Հայաստանում, ճգնաժամային իրավիճակում հաղորդակցումը հանրության հետ արդյունավետ դարձնելու համար։
Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը և մեդիա հետազոտող, հանրային հաղորդակցության մասնագետ Հարություն Ծատրյանը ուսումնասիրել են ՀՀ Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերում համայնքային պետական կառույցների կողմից իրականացված հաղորդակցման ռազմավարությունը՝ պայմանավորված կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով։
Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրեցին հետազոտության արդյունքները ու դրանց հիման վրա առաջարկություններ ու խորհրդատվականներ:
Քննարկում ծավալվեց ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խնդիրների շուրջ, ներկայացվեց ուսումնասիրված այլ երկրների փորձը։
Ինչպե՞ս բացառել ճգնաժամային իրավիճակում տարբեր պաշտոնյաների կողմից ոչ տեղին կամ ոչ ժամանակին հայտարարությունները, ինչպես խուսափել պաշտոնյաների, մարզային իշխանությունների կողմից միմյանց հակասող հայտարարությունների տարածումից: Այս և այլ հարցերի բանախոսները անդրադարձան միջոցառմանը։
 
Հետազոտությունը հնարավոր է դարձել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ «Քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնության ծրագրի շրջանակում։
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Սահմանադրական փոփոխությունների հարցում դեռ անորոշություններ կան, Ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ արդեն կատարվել են
12.10.2021
12:50
Հայաստանը պարտավորվել է ընտրական ու սահմանադրական բարեփոխումներ անցկացնել դեռ 2017-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Ավելի քան երեք տարի առաջ Բրյուսելում ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2021-ի մարտի 1-ին:
Ժողովրդագրական խնդիրներ. կարո՞ղ ենք կասեցնել արտագաղթի ընթացքը
07.10.2021
17:30
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17:30-ին, Մեդիա կենտրոնում, տեղի ունեցավ հարցազրույց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ՝ «Ժողովրդագրական խնդիրներ. կարո՞ղ ենք կասեցնել արտագաղթի ընթացքը» թեմայով:
Հարցազրույցը բաց է ԶԼՄ-ների համար:
Ապաստարանների խնդիրները՝ պատերազմից մեկ տարի անց
07.10.2021
16:30
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ապաստարանների խնդիրները՝ պատերազմից մեկ տարի անց» թեմայով:
Բանախոսներ՝
Ռուզաննա Ադամյան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ
Մարիա Հովումյան, «Դիմակայուն համայնքներ» քաղաքացիական նախաձեռնություն,
Արմինե Պետրոսյան, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ,
Ինգա Հարությունյան, «Պահապան» հիմնադրամ
Էռնեստ Ավանեսով, Երևանի ավագանու անդամ
Դիմել էինք նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն: Արձագանք այդպես էլ չեղավ:
Հայաստանին ուղղված անվտանգային մարտահրավերներ. պատրա՞ստ ենք համարժեք արձագանքել
07.10.2021
12:00
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստանին ուղղված անվտանգային մարտահրավերներ. պատրա՞ստ ենք համարժեք արձագանքել» թեմայով:
Բանախոս՝
Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ:
2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
06.10.2021
19:00
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» թեմայով:

Բանախոսներ՝
Ժիրայր Լիպարիտյան՝ պատմաբան, նախկին դիվանագետ
Թալին Փափազյան` ֆրանսահայ քաղաքագետ
Ռոբերտ Այդաբիրյան` ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ