Աշխատանք, թե պատվաստում․ ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները
16.09.2021
17:41
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Հոկտեմբերի 1-ից, աշխատող այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, պետք է ամսվա ընթացքում 2 անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուին։

Պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելն ըստ Արդարադատության նախարարության՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի սահմանվել է իբրև հանրային պաշտոնյային աշխատանքից ազատելու հիմք։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցի խոսքով,
նման նախագծի համար կա 3 հիմնավորում։

«ՀՀ-ում ևս շրջանառվում է Կորոնավիրուսի նոր Դելտա շտամը, այն ավելի ծանր ընթացք ունի և ավելի բարձր մահացության հետևանք է դառնում։ Նման պայմաններում փոխվում է նաև ռիսկի խումբը։ Այսինքն հիվանդությունը թիրախավորում է ոչ թե 65+ անձանց, այլ՝ երիտասարդներին։ Երրորդ հիմնավորումը միջազգային փորձն է»։

Ռեստորանների ասոցիացիայի նախագահ Աշոտ Բարսեղյանը վստահ չէ, որ  նմանօրինակ նածագիծը հանրային առողջության պահպանման միակ ելքն է։ Ասում է՝ գործատուն իրավունք չունի ազատել աշխատակցին թեստի կամ պատվաստումը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում։

«Կարծում եմ՝ սա մարդկանց հիմնարար իրավուքների խախտում է։ Այս նախագիծն ինձ համար շարունակում է մնալ անտրամաբանական ու չհիմնավորված։ Վստահ եմ՝ բազմաթիվ բողոքներ են լինելու։ Որևէ մեկը չի կարող 68 հազար դրամ աշխատավարձ ունեցող իր աշխատակցին հարկադրել՝ ամսական 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնել»։

Ի պատասխան Աշոտ Բարսեղյանի մտահոգությունների Նունե Բակունցն ասում է՝ գործատուն պետք է շահագրգռված լինի, որ իր աշխատողը չհիվանդանա և չվարակի մյուսներին։ Եթե աշխատողն աշխատանքի չգա, գործատուն էլ կտուժի դրանից, եկամուտներն էլ կքչանան։ Ավելին, ըստ Նունե Բակունցի, նախագծում որևէ հարկադրանք չկա, քաղաքացին ունի ընտրություն, այն է՝ թեստ հանձնել կամ պատվաստվել։

«Ասում եք՝ կա այլընտրանք, բայց այդ այլընտրանքը թանկ է։ Ստացվում է՝ մեզ կամավոր ձևով հարկադրում են պատվաստվել։ Մինչդեռ պատվաստվել հարկադրելը միջազգային նորմերի խախտում է»,- ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանը նշում է՝ պետությունն իր քաղաքացիների առողջության պահպանման համար ունի պարտավորություններ, սակայն անթույլատրելի է որոշումները կանխարգելիչ դաշտիչ պատժիչ դաշտ բերել։

«Նախագծում կա հակասությունների մի ամբողջ ցանկ։ Նոր կարգավորումը կարող է  ավելի վատ ազդել պատվաստումների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա․ ընտրված քաղաքականությունը ոչ արդյունավետ է»։

Վիոլետ Զոփունյանն արձանագրեց, որ չնայած եղած հակասություններին, ոլորտային կառույցների առաջնային նպատակը հանրային առողջությանը նպաստելն է։ Եվ այդ նպատակի իրագործման ամենաարդյունավետ ու իրավաչափ որոշմանը հասնելու համար երկխոսության կարիք կա։

Աշխատանքային ոլորտում առկա խնդիրներն ուսումնասիրելու, համապատասխան օրենսդրական առաջարկների փաթեթ ստեղծելու, գործատու-աշխատող հարաբերություններն իրավահարաբերություններ դարձնելու և մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 2021թ․-ի հունիսին Հայաստանում մեկնարկել է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը, որն իրականացնում են  «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Պրիզմա» հետազոտական ընկերությունը և «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն։

Ծրագրի շրջանակում քննարկում-հանդիպումներ են տեղի ունենալու ՀՀ բոլոր մարզերում։ Այն տևելու է մեկ տարի։
Ծրագրին վերաբերող երկրորդ քննարկմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Կոնսորցիումի անդամ 4 կազմակերպությունները վստահ են՝ ծրագիրը կդառնա ևս մեկ խթան՝ գործատու-աշխատող իրավահարաբերությունների ստեղծման ու դրանցում ի հայտ եկած խնդիրները օրինական ճանապարհով կարգավորելու համար։

«Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Սահմանադրական փոփոխությունների հարցում դեռ անորոշություններ կան, Ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ արդեն կատարվել են
12.10.2021
12:50
Հայաստանը պարտավորվել է ընտրական ու սահմանադրական բարեփոխումներ անցկացնել դեռ 2017-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Ավելի քան երեք տարի առաջ Բրյուսելում ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2021-ի մարտի 1-ին:
Ժողովրդագրական խնդիրներ. կարո՞ղ ենք կասեցնել արտագաղթի ընթացքը
07.10.2021
17:30
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17:30-ին, Մեդիա կենտրոնում, տեղի ունեցավ հարցազրույց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ՝ «Ժողովրդագրական խնդիրներ. կարո՞ղ ենք կասեցնել արտագաղթի ընթացքը» թեմայով:
Հարցազրույցը բաց է ԶԼՄ-ների համար:
Ապաստարանների խնդիրները՝ պատերազմից մեկ տարի անց
07.10.2021
16:30
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ապաստարանների խնդիրները՝ պատերազմից մեկ տարի անց» թեմայով:
Բանախոսներ՝
Ռուզաննա Ադամյան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ
Մարիա Հովումյան, «Դիմակայուն համայնքներ» քաղաքացիական նախաձեռնություն,
Արմինե Պետրոսյան, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ,
Ինգա Հարությունյան, «Պահապան» հիմնադրամ
Էռնեստ Ավանեսով, Երևանի ավագանու անդամ
Դիմել էինք նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն: Արձագանք այդպես էլ չեղավ:
Հայաստանին ուղղված անվտանգային մարտահրավերներ. պատրա՞ստ ենք համարժեք արձագանքել
07.10.2021
12:00
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստանին ուղղված անվտանգային մարտահրավերներ. պատրա՞ստ ենք համարժեք արձագանքել» թեմայով:
Բանախոս՝
Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ:
2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
06.10.2021
19:00
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» թեմայով:

Բանախոսներ՝
Ժիրայր Լիպարիտյան՝ պատմաբան, նախկին դիվանագետ
Թալին Փափազյան` ֆրանսահայ քաղաքագետ
Ռոբերտ Այդաբիրյան` ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ