« Վերադառնալ ցանկին
Օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կանցկացնի առցանց քննարկում «Բիրտ ուժի կիրառում ոստիկանների կողմից. պողպատե մանդատ ընդդեմ քաղաքացիների՞» թեմայով:
Բանախոսներ՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ

Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ ոստիկանություն և Հատուկ քննչական ծառայություն:

Oգոստոսի 14-ին Լոռու մարզում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով երկու անձ մահացել էր։ Վթարից հետո դեպքի վայր եկած հարակից գյուղերի բնակիչները քաշքշելով և հայհոյելով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ կատարվածի մեջ մեղադրելով նրանց, կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով արդեն կալանավորվել է չորս անձ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ահազանգել է, որ դեպքից հետո վերջին օրերին Լոռու մարզի Մարց ու հարակից գյուղերում ոստիկանները «Կոլցո» օպերացիա են իրականացրել, բաժանմունքներ բերման են ենթարկվել տասնյակ տղամարդիկ, ովքեր խոշտանգվել են։ Ըստ տեղեկությունների՝ 30-100 տղամարդ է բերման ենթարկվել։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ