« Վերադառնալ ցանկին
Գրանցվել վեբինարին՝ https://forms.office.com/r/xpuX6w2giN

Շուրջբոլորը կեղծ լուրեր են և ապատեղեկատվություն։ Ժամանակակից մանիպուլյացիաները դժվարացնում են ապատեղեկատվության ճանաչումն ու նույնականացումը, ինչը խոցելի է մեզ դարձնում թվային միջավայրում և իրական կյանքում։

Հիմա քան երբևէ, կարևոր է ապատեղեկատվության նույնականացումը, երբեմն էլ դրա նկատմամբ հետաքննությունն ու մոնիտորինգը, ինչը շատ լավ գործիք է հասկանալու համար, թե որտեղից են դրանք գալիս և ուր են գնում։

Մեդիա կենտրոնը հունիսի 3-ին՝ ժամը 14:30-ին կազմակերպում է վեբինար ապատեղեկատվության նույնականացման, հետաքննության և մոնիտորինգի թեմայով, որի փորձագետ-հյուրն է Ատլանտյան խորհրդի հետազոտող, Գիվի Գիգիթաշվիլին։

Վեբինարի ընթացքում ներկայացվելու են հետևյալ թեմաները՝
- Ինչպե՞ս ճանաչել և նույնականացնել ապատեղեկատվությունը՝ հիմնվելով դեզինֆորմացիայի 4Դ-երի մոդելի վրա (թեման ներառում է ինտերակտիվ քուիզ խաղեր և ապատեղեկատվության օրինակներ),
- Ինչպե՞ս կառուցել և իրականացնել տեղեկատվական գործընթացների հետաքննություն,
- Որոշ կիրառական գործիքների ներկայացում՝ ապատեղեկատվության տարածման մոնիտորինգի իրականացման և ֆոտո/վիդեո փաստերի ստուգման համար։

Վեբինարի ընթացքում կապահովվի համաժամանակյա հայերեն թարգմանություն։ Հարցուպատասխանը կլինի հայերենով։
Վեբինարին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այս հղմամբ՝ https://forms.office.com/r/xpuX6w2giN
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ