« Վերադառնալ ցանկին
Գրանցվել վեբինարին՝ https://forms.office.com/r/xpuX6w2giN
Ճգնաժամային իրավիճակում դավադրությունների տեսությունները գլուխ են բարձրացնում՝ հասարակությանը ներկայացնելով այլընտրանքային իրականության իրենց տարբերակները։ Այս տեսությունները վտանագավոր են համարվում հասարակության անվտանգության, մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից։

Դավադրությունների տեսությունները հասկանալու, դրանք նույնականացնելու և դրանց դեմ պայաքերլու համար շատ կարևոր է ուսումնասիրել դրանց արմատներն ու նպատակները։

Վերջին շրջանում, պայմանավորված պատերազմով և համավարակով, Հայաստանում ագրեսիվորեն տարածվել և տարածվում են դավադրությունների տեսություններ, որոնք խոչընդոտում են հասարակության բնականոն կյանքին և հնարավոր համակեցությանը։

Մեդիա կենտրոնը մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին կազմակերպում է վեբինար դավադրությունների տեսությունների թեմայով, որի փորձագետ-հյուրն է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, Լևոն Բաբաջանյանը։

Վեբինարի ընթացքում ներկայացվելու են հետևյալ թեմաները՝
- Ի՞նչ է դավադրությունների տեսությունը, ինչո՞վ է այն տարբերվում դավադրության մասին տեսությունից։
- Ի՞նչպես նույնականացնել դավադրությունների տեսությունները։
- Ինչո՞ւ են դավադրությունների տեսությունները վտանգավոր։
- Դավադրությունների տեսությունների ի՞նչ օրինակներ կան Հայաստանում և այլ երկրներում։
- Ինչո՞վ է պայմանավորված դավադրությունների տեսությունների առատությունը հատկապես Հայաստանի հետպատերազմյան շրջանում։
- Ի՞նչպես հակազդել դավադրությունների տեսություններին։
Վեբինարին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այս հղմամբ՝ https://forms.office.com/r/xpuX6w2giN
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ