« Վերադառնալ ցանկին
Մայիսի 25-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը և «Գիտուժ» նախաձեռնությունը կազմակերպում են քննարկում՝ «Գիտություն, անվտանգություն, պետություն. ո՞րն է գիտության դերը անվտանգության ապահովման և պետության զարգացման գործում» թեմայով:
Քննարկումը տեղի կունենա «Մեդիա կենտրոն»-ի սրահում։ Հասցե՝ Սարյան 12:
 
Բանախոսներ՝
- Հայկ Սարգսյան, Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Հայ-ռուսական համալսարան, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր,
- Խաչիկ Գևորգյան, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Արմակադ»-ի հիմնադիր
- Տիգրան Շահվերդյանը, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն:
 
Քննարկումը շատ օգտակար կլինի հատկապես կրթության և գիտության ոլորտները լուսաբանող րագրողների համար: Բանախոսները կներկայացնեն այն հիմնահարցերը, որոնք կարևոր են Հայաստանում գիտության զարգացման համար: Գիտնականներն իրենք էլ ունեն հարցեր, որոնք կհնչեցնեն քննարկման ընթացքում և որոնք մենք՝ լրագրողներս, կարող ենք հասցնել գիտության և կրթության ոլորտները ղեկավարող պաշտոնյաներին, խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին:
 
Բանախոսներին կարող եք ուղղել Ձեզ հետաքրքրող հարցերը` [email protected] էլ․ փոստի միջոցով։

—————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ