« Վերադառնալ ցանկին
Մայիսի 19-ին՝ ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին. ի՞նչ սպասել» թեմայով:

Բանախոսներ՝
Ռուբեն Մեհրաբյան՝ քաղաքագետ
Բորիս Նավասարդյան՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ
Տարոն Հովհաննիսյան՝ «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան

Անվտանգության խորհրդի մայիսի 17-ի նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանային հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին:
Մինչ բանակցությունների շարունակվելը պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Հարությունյանը նշել է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ