« Վերադառնալ ցանկին
Մայիսի 11-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դահլիճում (Թումանյան 42, 2-րդ հարկ) կկազմակերպի հանդիպում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:
Պատերազմը ստիպեց շատ հարցեր վերանայել, ստիպեց մտածել՝ ի՞նչը մեր երկրում այնպես չէր, որ կորցրեցինք հազարավոր կյանքեր, ունեցանք հազարավոր վիրավորներ, անհայտ կորածներ ու գերիներ:
Ինչպե՞ս չկարողացանք պահպանել Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը:
 
Ի՞նչ էր կախված մեզնից ՝ յուրաքանչյուրիցս, որ գուցե չենք արել:
 
Ի՞նչ կարող ենք անել հիմա՝ որպես քաղաքացիներ, ինչպե՞ս մասնակցել պետության վերականգնման գործին:
 
Մենք որոշում կայացնողնե՞ր ենք, թե՞ վերևից իջեցված որոշումների կատարողներ:
 
Որքանո՞վ է մեր ձայնը հասանելի իշխանություններին: Եվ որքանո՞վ է մեր ձայնը արժեքավոր իշխանությունների համար:
 
Ի՞նչ դեր է վերապահված քաղաքացիական հասարակությանը:
 
Եվ, ամենակարևորը, ի՞նչ կարող ես անել անձամբ ԴՈՒ՜…
 
Ռուբեն Բաբայանը կներկայացնի իր պատկերացումները՝ ինչպե՞ս յուրաքանչյուրս կարող ենք մասնակցել մեր հարենիքը
 
ճգնաժամային վիճակից դուրս բերելու աշխատանքին, որքան մեծ ու կարևոր է յուրաքանչյուրիս դերը:

Կպատասխանի ուսանողներին հետաքրքրող հարցերին:
 
Մենք սպասում ենք քեզ այս կարևոր և հետաքրքիր զրույցին։ Քո կարծիքը ևս չափազանց կարևոր է:
 
Հանդիպումը բաց է բոլոր ուսանողների համար:
 
Խնդրում ենք պահպանել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անվտանգության կանոնները՝ դահլիճում լինել դիմակով, պահպանել սոցիալական հեռավորություն:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ