« Վերադառնալ ցանկին
Ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Հայաստանի քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկաներում բժշկական ծառայություններից. ինչո՞ւ» թեմայով:

Բանախոսներ՝
- Սամվել Հայրումյան՝ Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության հարցերով խորհրդատու
- Անահիտ Չարխիֆալաքյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղեկալի ժամանակավոր պաշտոնակատար
- Տաթևիկ Թոխյան՝ Սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ
- Դավիթ Մելիք-Նուբարյան՝ Հանրային առողջության մասնագետ
- Վիոլետ Զոփունյան՝ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման համաձայն՝ քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց ՝ պատճառաբանելով բժիշկների նկատմամբ անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը:

ՄԻՊ-ի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել նաև նոր կորոնավիրուսային պայմաններում պացիենտներից ստացվող ահազանգերին՝ հակաբիոտիկներ չստանալու, թեստերի տարբեր արդյունքների, հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ