« Վերադառնալ ցանկին
Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Իրավիճակի լուծման ի՞նչ տարբերակ է պատկերացնում ժողովուրդը. սոցիոլոգիական հարցում» թեմայով։
 
Բանախոս՝
Ստեփան Գրիգորյան՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար
 
Ո՞րն է հայ ժողովրդի առաջ ծառացած առաջնային խնդիրը, կա՞ արտահերթ ընտրությունների իրականացման անհրաժեշտություն, անհրաժե՞շտ է դատավորների բարեվարքության ստուգում¸ անհրաժե՞շտ է պաշտոնյաների լյուստրացիա, ինչպե՞ս է տարածվում ապատեղեկատվությունը, ո՞րն է ապատեղեկատվության տարածման հիմնական նպատակը:
 
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնը սոցիոլոգիական հարցում է իրականացրել՝ պարզելու հասարակության տրամադրվածությունը ու տեղեկատավական հոսքերի բավարար լինելու աստիճանը մերօրյա խնդիրների վերաբերյալ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ