ՀՀ-ԵՄ համաձայնագիր. կստացվի՞ երկխոսությունը Եվրոպայի հետ
02.03.2021
13:00
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ առավել հայտնի ՀԸԳՀ-ն (CEPA) մարտի 1-ից լիարժեքորեն մտավ ուժի մեջ: Ավելի քան երեք տարի առաջ՝ 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված այս փաստաթուղթը ուժի մեջ է մտնում հանրապետությունում քաղաքական ճգնաժամի գագաթնակետին, որը ՀՀ գործող վարչապետը որակեց որպես հեղաշրջման փորձ: Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները ևս արձանագրում են, որ համաձայնագրի վավերացումը համընկավ Հայաստանում դժվարին փուլի հետ, որից դուրս գալու լավագույն ելքը հավատարմությունն է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին:

Մեդիա կենտրոնում «ՀՀ-ԵՄ համաձայնագիր. կստացվի՞ երկխոսությունը Եվրոպայի հետ» թեմայով հարցազրույցի ընթացքում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը արցախյան երկրորդ պատերազմից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններին: 44 օրյա պատերազմի ընթացքում  Եվրամիությունը բավական զուսպ կեցվածք էր որդեգրել: Արդյո՞ք այդ կեցվածքը բացասաբար է ազդել Եվրամիության նկատմամբ հայ հանրության ընկալումների վրա, կա՞ որոշակի հիասթափություն հասարակության լայն շրջանում, եթե այո, ապա ինչ ազդեցություն այն կունենա ՀՀ- ԵՄ հարաբերությունների վրա: Հարցին ի պատասխան Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ԵՄ դիրքորոշումը շատ հստակ է, սակայն ԵՄ-ն մեծ կառույց է, բավական իներցիոն, շատ հաճախ արագ չի արձագանքում: «Հաշվի առնելով, որ մեր դիվանագիտությունը բավական պասիվ  էր աշխատում, այդ թվում պատերազմի ժամանակ, պարզ է, որ նրանք չգիտեին՝ ինչ է կատարվում: Սակայն երկու-երեք շաբաթ առաջ Եվրոպառլամենտի կողմից արված հայտարարությունում հստակ նշվում է Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի, Թուրքիայի բացասական դերի, Սիրիայից վարձկաններ բերելու, գերիներին չվերադարձնելու մասին:   Եվրոպայի արձագանքը բավական ադեկվատ ու հայամետ է»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:  Ըստ նրա, շատ բան կախված է հայկական կողմից. պետք է դիմել, փակագծեր բացել, բացատրել: «Օրինակ, մի քանի օր առաջ ԵԱՀԿ-ի շրջանակում պառլամենտական ասամբլեայի նիստն էր, որքանով ես եմ տեղյակ մերոնք ելույթ գրեթե չեն ունեցել: Մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան խոսել են Խոջալուի, պատերազմի մասին, հայտարարել են, թե Հայաստանն է սկսել պատերազմը, Հայաստանն է վարձկաններ բերել: Ի՞նչ անի Եվրոպան, եթե դու ելույթ չես ունենում, չես ասում քո ճշմարտությունը»:     

2017-ին ստորագրված հմաձայնագրում Արցախի վերաբերյալ կան առանձին դրույթներ, որոնցում հստակ գրված է, որ ԼՂ հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, Մինսկի խմբի շրջանակներում, միայն բանակցություններով և այլն: Արցախյան երկրորդ պատերազմից հետո Մինսկի խմբի ձևաչափը դե յուրե շարունակում է գործել, սակայն դե ֆակտո այդ խմբի գործունեությունը կասկածի տակ է դրված: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը էականորեն սահմանափակում է Եվրամիության և նրա առանձին անդամների հետագա ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Դիտարկմանն ի պատասխան՝ Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց Եվրամիության արձագանքը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից պատերազմի դադարեցման մասին հայտարարության առնչությամբ: «Իրենք ասացին՝ ունենք վերապահումներ, բայց ողջունում ենք պատերազմի դադարեցումը և նշեցին, որ բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակում պետք է վերականգնել: Եվրամիության և ԱՄՆ-ի դիրքորոշումներն այս առումով համընկնում են: Համաձայնագրում ԵՄ դիրքորոշումը շատ լավն է, բայց վաղուց է արված: Մինսկի խմբի շրջանակում պետք է բանկցային գործընթացը վերականգնել ու մենք պետք է ակտիվ աշխատենք այդ ուղղությամբ»:  

2018-ի հունիսի մեկից համաձայնագրի 80 տոկոսը ուժի մեջ էր մտել ժամանակավորապես: Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ փաստաթուղթը կարող էր դրական ազդեություն ունենալ բարեփոխումների օրակարգում, սակայն իշխանությունների դանդաղ աշխատաոճի պատճառով դրանցից շատերը կյանքի չեն կոչվել: «80 տոկոսը չիրականացվեց, քանի որ և դանդաղաշարժ էին, և ես չզգացի, որ նոր կառավարության համար հեղափոխությունից հետո այդ փաստաթուղթը շատ կարևոր է: Օրինակ մեզ համար շատ կարևոր է ավացիոն պայմանագիրկնքելը եվրամիության հետ: Որոշ քայլեր արվեցին, բայց այդպես էլ հարցը մնաց, ու պարզ չէ թե ինչ վիճակում է: Պատերազմն անգամ ցույց տվեց, որ մենք օդում մեկուսացված էինք, անգամ օդը մեր առջև փակեցին մեր հարևան երկները: Մեզ օդի պես պետք է օդային կապ ունենալ եվրոպայի հետ, սակայն դանդաղում ենք»:

Քաղաքական սուր զարգացումների ֆոնին որո՞նք պետք է լինեն իշխանության քայլերը, ստեղծված մթնոլորտը որքանո՞վ է նպաստում համաձայնագրում առկա օրակարգը կյանքի կոչելկուն: Հարցին ի պատասխան՝ Ստեփան Գրիգորյանը նշեց,  պառալիզացված է կառավարություը, ու դժվար է պահանջել, որ համաձայնագրում  առկա դրույթներն ակտիվ իրականացնեն: Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի՝ պայմանագիրը մեծ ներուժ ունի, ուստի նրա առաջարկն է կառավարությանը՝ «ինչքան էլ իրենց դեմ դաժան մեթոդներով են պայքարում, կառավարությունն սկսի այս պոզիտիվ ծրագիրը»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աշխատանք, թե պատվաստում․ ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները
16.09.2021
17:41
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Հոկտեմբերի 1-ից, աշխատող այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, պետք է ամսվա ընթացքում 2 անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուին։

Պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելն ըստ Արդարադատության նախարարության՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի սահմանվել է իբրև հանրային պաշտոնյային աշխատանքից ազատելու հիմք։
COVID-19-ը և ՏԻՄ-երի ճգնաժամային հաղորդակցության արդյունավետությունը
14.09.2021
15:00
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին՝ «COVID-19-ը և ՏԻՄ-երի ճգնաժամային հաղորդակցության արդյունավետությունը» թեմայով ուսումնասիրության արդյունքները։
Բանախոսներ՝
- Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբի նախագահ
- Հարություն Ծատրյան, Մեդիա հետազոտող, հանրային հաղորդակցության մասնագետ
Հայերը՝ Կանադայի կառավարման համակարգում. ի՞նչ ծրագրեր ունեն
13.09.2021
14:30
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Հայերը՝ Կանադայի կառավարման համակարգում. ի՞նչ ծրագրեր ունեն» թեմայով:

Բանախոսներ՝
- Աննա Սիմոնյան, Կանադայի դաշնային ընտրություններին առաջադրված միակ հայ թեկնածու,
- Դավիթ Սանդուխչյան, կանադաբնակ իրավաբան, տեղեկատվական անվտանգության մասնագետ։
Կրթության խնդիրները՝ որակ, հասանելիություն, կոռուպցիա. ինչու՞ արդյունքներ չունենք
10.09.2021
11:00
Սեպտեմբերի 10- ին, ժամը 11:00-ին, Հանրային լրագրության ակումբի «ԱՐԺԵՔավոր զրույց» շարքի հյուրն էր կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Զրույցի թեման՝ «Կրթության խնդիրները՝ որակ, հասանելիություն, կոռուպցիա. ինչու՞ արդյունքներ չունենք»:
Կադրերն են որոշում ամեն ինչ. ի՞նչ տրամաբանությամբ են նրանք նշանակվում
08.09.2021
12:00
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Կադրերն են որոշում ամեն ինչ. ի՞նչ տրամաբանությամբ են նրանք նշանակվում» թեմայով:
Բանախոսներ՝
- Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ,
- Հայկ Մարտիրոսյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ