Մարտի 1. մեկ տարի Covid 19-ի հետ
01.03.2021
18:58
Մինչ ԱՀԿ-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են, Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ:

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը։

2021-ի մարտի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, որոնցից 163511-ն` առողջացած:  Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 3195-ի:

Ինչո՞ւ Հայաստանում ունեցանք այսքան զոհ, ինչպե՞ս առաջնագծում հայտնված բուժաշխատողները դիմակայեցին վարակակիրների հետ շփման ու բուժման գործընթացին, ինչպե՞ս հանձնեց Covid 19-ի թեստը հայաստանյան առողջապահական համակարգը, ի՞նչն է բացակայում Covid 19-ի դեմ  պայքարի հայաստանյան քարտեզում։

Ըստ փորձագետների՝ կորոնավիրուսի դեմ պայքարը մեզանում չի հաջողվել առաջին հերթին կազմակերպչական բացերի պատճառով. արդյունավետ չի կազմակերպվել հանրային հաղորդակցումը, լայնածավալ թեստավորում չարվեց՝ այն դեպքում, երբ աշխարհի առաջատար երկրները գնացին հենց այդ ճանապարհով:

Հանրային լրագրության ակումբը պատրաստեց «Covid 19-ի թեստ է հանձնում Հայաստանը» վերտառությամբ ֆիլմ՝ փորձելով ներկայացնել այն մարտահրավերները, որոնց առջև կանգնեցին պետությունն ու քաղաքացիները:    

Կորոնավիրուսի դեմ ուղիղ մեկ տարի տարվող պայքարի ընթացքում կարողացա՞վ համակարգը սրբագրել սխալները, քաղել դասեր ու հետևություններ անել:Կարծես՝ ոչ. մինչ ԱՀԿ-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են, Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ:

Տեսանյութ
Այլ մամլո հաղորդագրություններ
Աջակցություն լրագրողներին
16.02.2021
16:19
Պատերազմի առաջին օրերից սկսած ՀԼԱ-ն մեդիա աշխատողներին տրամադրել է 3-րդ, 4-րդ և 5-րդ աստիճանի պաշտպանության զրահաբաճկոններ, սաղավարտներ, առաջին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված դեղատուփեր։

Այս աջակցությունն առավել ապահով ու անվտանգ դարձրեց լրագրողների առաքելությունը պատերազմի ընթացքում, ինչը հնարավորություն տվեց առավել ամփոփ կերպով լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները:
Իրազեկում 2020
16.02.2021
16:16
Ռազմական դրության օրերին ՀԼԱ-ն ստեղծեց քաղաքացիական պաշտպանության պաստառների շարք, որոնք իրազեկեցին բնակչությանը։
Տարին՝ թվերով
16.02.2021
16:08
Նախորդ տարին երբևէ եղած բարդագույն տարին էր բոլոր ոլորտների համար: Սկսած նոր կորոնավիրուսային համավարակից մինչև պատերազմ և հետպատերազմյան հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներ, մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր:

Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոնը 2020 թվականի 262 աշխատանքային օրվա ընթացքում իրականացրել/հրապարակել է 259 միջոցառում/արտադրանք:
Աշխատանքային 261 օրում՝ 160 միջոցառում. 2019ը թվերով
08.01.2020
12:20
Նախորդ տարվա ընթացքում մենք աշխատել ենք 261 օր և յուրաքանչյու օր նպաստել ենք հանրային իրազեկվածության բարձրացմանը՝ պետական ոլորտային բարեփոխումների, մարդու իրավունքների, սոցիալական արդարության, տնտեսական հնարավորությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

272 միջոցառում մեկ տարում
01.08.2017
16:09
Մեդիա կենտրոնը 2016թ.-ից մինչ 2017թ.-ը կազմակերպել է 272 միջոցառում:
Շնորհակալություն մեր միջոցառումների մասնակիցը լինելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ