« Վերադառնալ ցանկին
Փետրվարի 19-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Պաշտոնյաներին վիրավորելն ու զրպարտելը կքրեականացվի՞․ ինչու են նախաձեռնվում հակաժողովրդավարական քայլեր» թեմայով։

Բանախոսներ՝

- Կարեն Ամիրյան՝ ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ

- Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

- Բորիս Նավասարդյան՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ

- Դավիթ Ասատրյան՝ Իրավունքի գերակայություն ՀԿ փորձագետ, փաստաբան

 

Գլխավոր դատախազությունն առաջարկում է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցչին, պետական կամ համայնքային քաղաքական պաշտոնյանին ու կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։

 

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ին։ Այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ