« Վերադառնալ ցանկին
Քննարկումն իրականացվելու է համաժամանակյա թարգմանությամբ: Հայերեն տարբերակը լսելու համար խնդրում ենք գրանցվել այս հղումով ՝ https://us02web.zoom.us/.../reg.../WN_dtRE92sWTsiDG3ffqCNunA
Քննարկումից հետո հայերեն թարգմանությամբ տեսանյութը հասանելի կլինի «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջում:

Փետրվարի 17-ին՝ ժամը 16։30-ին Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց հարցազրույց «Ժողովրդավարական ինտեգրացիա» կենտրոնի տնօրեն (Ավստրիա), Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի փորձագետ (Գերմանիա) և Շվեդիայի միջազգային հարցերի ինստիտուտի (Շվեդիա) հետազոտող Անտոն Շեխովցովի հետ՝ «Ռուսաստանը, Ուկրաինան և արևմտյան ծայրահեղ աջերը․ հարցազրույց ճանաչված քաղաքական առաջատար փորձագետ Անտոն Շեխովցովի հետ» թեմայով։
 
Դավադրության տեսությունները ժամանակակից աշխարհում վիճահարույց երեւույթ են, որի շուրջ կան բազմաթիվ թյուր կարծիքներ: Ըստ այդմ՝ դավադրության տեսությունները հատուկ են ոչ ժողովրդավարական ռեժիմներին: Ընդունված է կարծել, որ դրանց հաճախ դիմում են ավտորիտար պետությունների ղեկավարները, բայց դավադրության տեսությունները, որպես հասարակական կարծիք ձևավորող կամ այդ կարծիքը մանիպուլացնող գործիք, օգտագործվում են նաև ժողովրդավարական երկրներում։

Անտոն Շեխովցովի փորձագիտական հիմնական ուղղությունը եվրոպական ծայրահեղ աջերի խմբերն են, Եվրոպայում ռուսական բացասական ազդեցությունը և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ոչ լիբերալ միտումները: Նա ռուսալեզու «Նոր ծայրահեղ աջերը եվրոպական ժողովրդավարություններում» գրքի (ibidem-- Verlag, 2011) և «Ռուսաստանը և արևմտյան ծայրահեղ աջերը» գրքի (Routledge, 2017) հեղինակն է:

Մեդիա կենտրոնի հետ հարցազրույցում քաղաքագետը կպատմի, թե ինչ նպատակներ են հետապնդում Ռուսաստանում՝ համագործակցություն հաստատելով եվրոպական ծայրահեղ աջերի հետ, ինչու են հաճախ հրավիրվում որպես ընտրությունների դիտորդ և ռուսական հեռուստաալիքների հյուրեր:
Հարցազրույցում Անտոն Շեխովցովը կանդրադառնա նաև այն հարցերին, թե դավադրության տեսություններն ինչպես են ազդում արևմտյան ժողովրդավարական երկրներում քաղաքական գործընթացների վրա հակաարևմտյան քարոզչություն տարածելու համար:
—————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Մեզ կարող եք հետևել նաև՝
Facebook - 
https://www.facebook.com/publicjournalismclub

Facebook - 
https://www.facebook.com/mediacenterarmenia

Instagram - https://www.instagram.com/publicjournalismclub/
Telegram - https://t.me/pjcarmenia
Twitter - https://twitter.com/pjcarmenia
Twitter - https://twitter.com/pjcmediacenter
Youtube -
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Youtube -
https://www.youtube.com/user/Pjournalismclub
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...