Փետրվարի 16-ին` ժամը 20:30-ին, Մեդիա կենտրոնն առցանց վեբինար կանցկացնի «Սարսափ երկրաշարժից. ինչպե՞ս նախապատրաստվել բնական աղետներին»:
Վեբինարը կվարի հոգեբան-հոգեվերլուծող Արմինե Գմյուր-Կարապետյանը:
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժը չափազանց ծանր տարանք բոլորս. տունը ճոճվում է, երեխաները սարսափահար են, ծնողներն՝ անզոր, թվում է՝ վերջ, հիմա ամեն բան կքանդվի: Սա լուրջ սթրես էր հատկապես պատերազմի հետևանքով ծանր հոգեբանական վիճակում գտնվող հայերիս համար:
Ինչպե՞ս հնարավորինս արագ վերականգնվել սթրեսից:
Ինչպե՞ս հանգստացնել երեխաներին, որոնք հասցրեցին վախենալ ու արդեն ամեն րոպե սպասում են նոր երկրաշարժի:
Ինչպե՞ս հաշտ ապրել բնության հետ՝ պատրաստ բնական աղետներին գրագետ արձագանքելուն:
Այս և թեմային առնչվող այլ հարցերի պատասխանները կստանանք վեբինարի ընթացքում:
—————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝
https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։
Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ