Պատերազմի պատճառով անհայտ կորած և վիրավորված զինծառայողների հատուցում ստանալու ընթացակարգը. ի՞նչ պետք է իմանալ
Փետրվարի 12-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Պատերազմի պատճառով անհայտ կորած և վիրավորված զինծառայողների հատուցում ստանալու ընթացակարգը. ի՞նչ պետք է իմանալ» թեմայով:2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո քաղաքացիները շատ հարցեր ունեն մարտական գործողությունների հետևանքով անհայտ կորած և վնասվածք, խեղում ստացած զինծառայողների հատուցումների վերաբերյալ կարգավորումների մասին:
Ո՞ր զինծառայողերն են համարվում անհայտ կորած:
Ի՞նչ կարգավորումներ են գործում բժշկական ծառայություններից անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար:
Պետական ո՞ր գերատեսչություններին դիմեն զինվորները կամ նրանց հարազատները՝ անհրաժեշտ աջակցություն կամ խորհրդատվություն ստանալու նպատակով:
Ի՞նչ պարտավորություններ ունի պետությունը անհայտ կորած, վիրավորված զինծառայողների, նրանց ընտանիքների հանդեպ:
Այս և թեմային առնչվող այլ հարցերի պատասխանեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արմինե Սադիկյանը: