« Վերադառնալ ցանկին
Փետրվարի 12-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կկազմակերպի վեբինար՝ «Պատերազմի պատճառով անհայտ կորած և վիրավորված զինծառայողների հատուցում ստանալու ընթացակարգը. ի՞նչ պետք է իմանալ» թեմայով:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո քաղաքացիները շատ հարցեր ունեն մարտական գործողությունների հետևանքով անհայտ կորած և վնասվածք, խեղում ստացած զինծառայողների հատուցումների վերաբերյալ կարգավորումների մասին:

Ո՞ր զինծառայողերն են համարվում անհայտ կորած:

Ի՞նչ կարգավորումներ են գործում բժշկական ծառայություններից անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար:
Պետական ո՞ր գերատեսչություններին դիմեն զինվորները կամ նրանց հարազատները՝ անհրաժեշտ աջակցություն կամ խորհրդատվություն ստանալու նպատակով:

Ի՞նչ պարտավորություններ ունի պետությունը անհայտ կորած, վիրավորված զինծառայողների, նրանց ընտանիքների հանդեպ:
Այս և թեմային առնչվող այլ հարցերի կպատասխանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արմինե Սադիկյանը:
—————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Մեզ կարող եք հետևել նաև՝
Facebook - 
https://www.facebook.com/publicjournalismclub

Facebook - 
https://www.facebook.com/mediacenterarmenia

Instagram - https://www.instagram.com/publicjournalismclub/
Telegram - https://t.me/pjcarmenia
Twitter - https://twitter.com/pjcarmenia
Twitter - https://twitter.com/pjcmediacenter
Youtube -
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Youtube -
https://www.youtube.com/user/Pjournalismclub
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։
Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
 
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ