Փետրվարի 9-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնը կկազմակերպի վեբինար «Երեխաների, դեռահասների ինքնասպանության, ինքնավնասման փորձեր. ինչպե՞ս կանխել» թեմայով:
- Ինչպե՞ս հասկանալ, որ երեխայի, դեռահասի հետ ինչ-որ բան այն չէ:
- Ինչպե՞ս տարբերել տարիքային, դեռահասային բարդ շրջանը դեպրեսիայից կամ հոգեբանական այլ խնդիրներից:
- Ո՞ր դեպքերում անհապաղ դիմել մասնագետների՝ հոգեբանների, հոգեբույժների օգնությանը։
- Ինչպե՞ս շփվել երեխաների ու դեռահասների հետ, որպեսզի կարողանալ նրանց զերծ պահել սուիցիդալ կամ ինքնավնասման մտքերից կամ գործողություններից:
- Ինչպե՞ս մեղմել համակարգչային կախվածությունը:
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները կստանանք վեբինարի ընթացքում:
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։
Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ