« Վերադառնալ ցանկին
Փետրվարի 5-ին՝ ժամը 18։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «2020 թվականի հակաարևմտյան, հակալիբերալ տրամադրությունները Կովկասում. պրոպագանդայի խոհանոցի ներսում» թեմայով։

Բանախոսներ՝
- Զարինե Խարազյան, Ատլանտյան խորհրդի Digital Forensic Research Lab-ի խմբագիր
- Գիվի Գիգիթաշվիլի, Ատլանտյան խորհրդի հետազոտող
- Արմեն Գրիգորյան, Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ

Արևմուտքի ենթադրյալ բարոյական անկումը, արդեն շուրջ երկու տասնամյակ հայկական քաղաքական դիսկուրսում քարոզչության հիմնական թեմաներից է:

Ի՞նչ ազդեցություն ունի հակաեվրոպական ու հակալիբերալ քարոզչությունը հասարակական քաղաքական արժեքների համակարգի և արտաքին քաղաքական և քաղաքակրթական ընկալումների վրա։ Ի՞նչ ազդեցություն ունի այդ քարոզչությունը հասարակության մտածելակերպի վրա, դա որքանո՞վ է կանխորոշում երկրի հետագա ընթացքը՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում:
«Չար Արևմուտքի» գաղափարը նկատելի էր դեռևս 1999թ. սկսած, երբ ՆԱՏՕ-ն ներխուժեց Կոսովո։ Այն քարոզչական մեծ թափ ստացավ ընտրակեղծիքների դեմ զանգվածային բողոքի ցույցերից սկիզբ առած և իշխանափոխության հանգեցրած «գունավոր հեղափոխություններից» հետո՝ Վարդերի հեղափոխությունը Վրաստանում (2003թ. նոյեմբեր)։

Ոչ ժողովրդավարական հասարակության բոլոր հատկանիշները հանգեցրին ժողովրդական բողոքական շարժումների, որոնք 2003-ին Վրաստանում և 2018-ին Հայաստանում իշխանության բերեցին ավելի երիտասարդ, բարեփոխիչների առաջնորդներին:
Դավադրության տեսությունները Հայաստանում վտանգի տակ են դրել քաղաքացիական հասարակույան աշխատանքը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խայտառակ պարտության համար հայաստանյան որոշ ուժեր մեղադրում են Արեւմուտքի լռությանն ու անգործությանը: Քանի որ որոշ հայկական հասարակական կազմակերպություններ կապ ունեն արևմտյան կազմակերպությունների հետ, նրանց սկսեցին զրպարտել ու ներքաշել դավադրության տեսությունների մեջ: Որոշ ՀԿ-ների ներկայացուցիչների սպառնացել են, ոմանց վրա հարձակվել:

Հակաեվրոպական և հակալիբերալ տրամադրությունները ագրեսիվորեն շրջանառվում են նաև լրատվամիջոցների կողմից:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ