Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․ մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ համաձայն որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։
Ըստ կրթության ոլորտի մասնագետնրի՝ ԱԱՀ-ի կիրառումը մի շարք լուրջ վտանգներով է հղի:
Փետրվարի 2-ին՝ ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կկազմակերպի «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումը կրթության ոլորտում» թեմայով:
Բանախոսներ՝
- Արտակ Քյուրումյան, պետական ֆինանսական կառավարման փորձագետ,
- Շամամ Գևորգյան՝ « Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն,
- Հայկազ Նավասարդյան՝ «Ուսում» դպրոցի հիմնադիր:
Մասնակցության հրավեր է ուղարկվել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարություն:
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։
Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ