Հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Դատարանները կդառնան անհասանելի՞․ պետական տուրքերը կբարձրացվեն» թեմայով։
Բանախոսներ՝
- Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ,
- Մարիամ Անտոնյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի համակարգող,
- Կարեն Թումանյան, փաստաբան:
2020թ. դեկտեմբերի 4-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից կրկին շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով նախատեսվում է պետական տուրքի գործող դրույքաչափերի զգալի բարձրացում։ Մասնավորապես, նախատեսվում է առանձին դեպքերում ընդհուպ հնգապատիկ բարձրացնել պետական տուրքի դրույքաչափը, նախատեսել բազային դրույթաչափի 10-ապատիկ, 20-ապատիկ, 30-ապատիկ դրույքաչափեր այն դեպքերում, երբ գործող իրավակարգավորումներով պետական տուրքի վճարում նախատեսված չէ։
Հիշեցնենք, որ նույն նախագիծը՝ որոշ տարբերություններով, քննարկման էր դրվել 2020-ի հունիսի 30-ին։ Նախագիծը մեծ աղմուկ էր բարձրացրել իրավապաշտպանների շրջանում։
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ