« Վերադառնալ ցանկին
Հունվարի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի կունենա քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում» թեմայով:

Բանախոսներ՝

Արտակ Քյուրումյան՝ պետական ֆինանսական կառավարման փորձագետ
Դավիթ Մելիք-Նուբարյան՝ Հանրային առողջապահության մասնագետ
Սամվել Խարազյան՝ Առողջապահության ֆինանսավորման փորձագետ

Համաձայն ՀՀ վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի, կառավարությունը պետբյուջեի անբավարար հարկային մուտքերը լրացնելու նպատակով որոշել է չեղարկել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) մինչև հիմա գործող արտոնությունները։
Որոշման հավելվածում նշված է առողջապահական ծառայությունների ԱԱՀ-ով հարկելու անհրաժեշտությունը։ Որպես հիմնավորում՝ նշված է, թե այդ ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հնարավորություն կտա ընդլայնել պետական պատվերով կամ, այլ կերպ ասած՝ անվճար բուժօգնություն ստացողների թիվը:

Քննարկումը ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում այս հղմամբ՝
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
————————
Քննարկումը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի քննարկումների ընդարձակ սրահում:
Մենք աշխատում ենք՝ ապահովելով հակահամաճարակային բոլոր նորմերը, սանիտարահիգիենիկ պայմաններն ու կանխարգելիչ միջոցները:
Մեզ մոտ մուտքն ու ելքն ուղեկցվում են՝
- հեռավար ջերմաչափումով և գրանցումով,
- ձեռքերի, կոշիկների ախտահանումով,
- հին դիմակների փոխարինմամբ
- սոցիալական հեռավորության (նվազագույնը 1.5 մետր) պահպանմամբ։
Մենք հետևում ենք մեր և ձեր առողջությանը))
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ