« Վերադառնալ ցանկին
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Հայաստանը COVID-19-ի թեստ հանձնեց. ինչպիսի՞ն էր պատասխանը» թեմայով։

Քննարկումից առաջ տեղի կունենա «Covid 19-ի թեստ է հանձնում Հայաստանը» վերտառությամբ ֆիլմի ցուցադրումը:

Քննարկմանը կմասնակցեն`
- Ռոմելլա Աբովյան, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ
- Դավիթ Մելիք-Նուբարյան, հանրային առողջության մասնագետ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս
- Վիոլետ Զոփունյան, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ

Կորոնավիրուսի տարածումը լուրջ մարտահրավեր դարձավ թե՛ աշխարհի և թե՛ Հայաստանի առողջապահական համակարգի համար: Ի՞նչն էր բացակայում Covid 19-ի դեմ պայքարի հայաստանյան քարտեզում։ Ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ վերջին 30 տարիներին առողջապահությունը չի համարվել առաջնակի ոլորտ։ Համավարակը բավական լուրջ թեստ դարձավ առողջապահության համար. ինչպե՞ս հանձնեց Covid 19-ի թեստը հայաստանյան առողջապահական համակարգը։ Թեստի պատասխանը՝ ֆիլմում։ Դրական, թե բացասական, գնահատականը՝ քննարկման ընթացքում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ