« Վերադառնալ ցանկին
Դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Մեդիա կենտրոնը կկազմակերպի վեբինար «Բռնության ենթարկված երեխաներ. վերքեր, որոնք չեն լավանում ողջ կյանքի ընթացքում» թեմայով:
Բացասական հույզերը, որոնք երեխաներն ապրում են բռնության հետևանքով, ստվերի նման հետապնդում են նրանց ամբողջ կյանքում։ Բռնությունը մի քանի դեմք ունի. բոլորն են բացասական են։ Փոքր տարիքում ապրած որևէ հույզ անհետք չի կորչում։ Այն՝ որպես հետևանք, կարող է առաջացնել տարբեր հոգեբական խնդիրներ։
Ինչպե՞ս ճանաչել բռնության հետքերը, հետևանքները և ինչպե՞ս օգնել բռնություն տարած երեխաներին։
Այս և շատ այլ հարցերի պատասխանները կհնչեն վեբինարի ընթացքում:
Վեբինարը ծնողների, ուսուցիչների, դայակների և երեխաների հետ առնչվող բոլոր մարդկանց համար է:
Վեբինարը կվարի հոգեբան-խորհրդատու Մարինե Պետրոսյանը:
Նա ունի ավելի քան 25 տարվա հոգեբանական աշխատանքի փորձ, որից 10 և ավելի տարիներ՝ կրթության և իրավաբանական հոգեբանության ոլորտում։ Դասվանդել է ԵՊՀ -ում, պետական կառավարման ակադեմիայում։ Անցել և անցկացրել է բազմաթիվ վերապատրաստումներ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնության առանձնահատկությունների վերաբերյալ։ Այժմ աշխատում է ԱՄՆ-ում:
—————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Մեզ կարող եք հետևել նաև՝
Facebook - 
https://www.facebook.com/publicjournalismclub

Facebook - 
https://www.facebook.com/mediacenterarmenia

Instagram - https://www.instagram.com/publicjournalismclub/
Telegram - https://t.me/pjcarmenia
Twitter - https://twitter.com/pjcarmenia
Twitter - https://twitter.com/pjcmediacenter
Youtube - https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Youtube - https://www.youtube.com/user/Pjournalismclub
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ