Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին, Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ կփոխվի կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով։
Բանախոսներ՝
- Մարիամ Գալստյան, Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ
- Կարեն Ամիրյան՝ ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ
- Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
- Հայկ Մարտիրոսյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ
- Դավիթ Գյուրջյան, իրավաբան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի փորձագետ
Ազգային ժողովի կայքում շրջանառության մեջ է դրվել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման օրենսդրական փաթեթը։ Նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, իսկ դատախազների բարեվարքության ուսումնասիրության համար ներդնել արդյունավետ մեխանիզմներ։
—————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝
https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ