Նոյեմբերի 27-ին, ժամը19:00-ին, Մեդիա կենտրոնը կկազմակերպի առցանց վեբինար՝ «Պատերազմի հետևանքներ. ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել հարազատի կորուստ» թեմայով:
Երեխաներն ամենախոցելին են արտակարգ իրավիճակներում։ Նրանց համար դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում իրենց շուրջը և նաև ապրել ու վերապրել այդ ամենը։
Առանձնահատուկ է երեխաների արձագանքը կորստին, և մեծահասակներին անհրաժեշտ է պատրաստ լինել երեխաներին օգնելու համար ապրել կորստի հետ կապված վիշտը։
Վեբինարը հատկապես ծնողների, ուսուցիչների, սոցիալական աշխատողների համար է: Թեև յուրաքանչյուրիս են անհրաժեշտ հմտություններ՝ երեխաների հետ շփվելիս հնարավորինս նրբանկատ ու գրագետ լինելու, պատերազմի պատճառով հարազատ կորցրած երեխային լրացուցիչ ցավ չպատճառելու, օգնելու դուրս գալ բարդ վճակից:
Վեբինարը կվարի հոգեբան-խորհրդատու Մարինե Պետրոսյանը:
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։
Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։