Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպում է վեբինար «Երբ թնդանոթները կրակում են, մուսաները լռում են, բայց ոչ լրագրողները» թեմայով։
Վեբինարը կվարեն Արցախից վերադարձած լրագրողներ`
Գևորգ Թոսունյանը՝ Սիվիլնեթ հեռուստաընկերություն
Ռուբինա Մարկոսյանը՝ EVN Report հարթակի համակարգող-խմբագիր
Սարո Բաղդասարյանը՝ «Հետք»
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։
Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ