Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ի առցանց զրուցակիցը ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանն է: Զրույցի թեման` «Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը և հակահայ դրսևորումները Ֆրանսիայում»։
Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում` դատապարտելով ագրեսիան, պահանջելով կանխել այն և ճանաչել Արցախի անկախությունը:
Հոկտեմբերի 28-ին մի խումբ ազգությամբ թուրքեր դանակներով, մահակներով և մուրճերով հարձակում են գործել հանուն Արցախի ճանաչման հավաքված հայ ցուցարարների վրա:
Նոյեմբերի 2-ին Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը:
Նոյեմբերի 1-ին Լիոնում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը պղծել էր Հայոց ցեղասպանության հուշարձանը:
—————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝
https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։
Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։