Հոկտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կշարունակի վեբինարների շարքը հոգեբանների հետ «Ամեն ինչ լավ կլինի. մենք միասին ենք» թեմայով:
Շարքի 3-րդ վեբինարը կվարի Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանը:
Ինչպե՞ս պաշտպանվել տեղեկատվական հոսքից՝ արագ չոգևորվել և նույն արագությամբ չհուսահատվել:
Ինչպե՞ս արձագանքել պատերազմի ավերիչ հետևանքներին՝ չկորցնելով հավասարակշռությունն ու սթափ միտքը:
Ինչպե՞ս կառավարել վախերը:
Այս և պատերազմի ընթացքում ամուր մնալու և չընկճվելու թեմայով մի շարք այլ հարցերի պատասխանները՝ անմիջապես մասնագետից:
Ձեր հարցերը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանին կարող եք ուղղել թե' նախապես, թե' անմիջապես վեբինարի ընթացքում:
Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ