Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կանցկացնի «Վատ խաղաղություն կամ լավ պատերազմ. ո՞րն է Արցախյան խնդրի լուծումը» թեմայով:
Բանախոսներ՝
- Լոուրենս Բրոերս , քաղաքագետ, վերլուծաբան, լոնդոնյան Conciliation Resources խաղաղարար ընկերության Կովկասի ծրագրերի տնօրեն:
- Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ, ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի նախկին համակարգող
- Դենիս Սամութ, «Լինքս» ընկերության ղեկավար և commonspace.eu-ի գլխավոր խմբագիր
Հայերեն սինխրոն թարգմանությունը հասանելի կլինի Zoom քնարկումում:
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։