Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Պատերազմական իրավիճակում կորոնավիրուսի թվերի աճ. ինչպե՞ս պայքարել» թեմայով։
Բանախոսներ՝
- Եգոր Զայցև, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար,
- Լուսինե Պարոնյան, Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ,
- Վարդուհի Պետրոսյան` Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, հանրային առողջապահության մասնագետ,
- Վիոլետ Զոփունյան, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ:
Պատերազմական իրավիճակին զուգահեռ Հայաստանում օրեցօր աճում են կորոնավիրուսի նոր հաստատվող դեպքերը։ Վարակվածության ցուցանիշներով ու առողջապահական կենտրոնների ծանրաբեռնվածությամբ իրավիճակը համարժեք է հունիսյան իրավիճակին, երբ առողջապահական համակարգն ամբողջ ռեսուրսով լծվել էր բուժսպասարկման գործին։
Հոկտեմբերի 14-ին հայտարարվեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1058–ով և դարձել 58624։
Ելնելով ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության
սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում
օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։