Վեբինար. ինչպես հաղորդակցվել թշնամու կրակից փրկվածների հետ
07.10.2020
13:00
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց վեբինար «Ինչպես հաղորդակցվել թշնամու կրակից փրկվածների հետ» թեմայով։


Վեբինարը վարեց հոգեբան-հոգեթերապևտ, հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ Հասմիկ Հարությունյանը։

Պատերազմ տեսած մարդիկ չափազանց զգայուն են․ նրանց հետ հաղորդակցվելու  որոշակի հմտություններ են անհրաժեշտ: Վեբինարի ընթացքում հոգեբանը անդրադարձավ հետևյալ հարցերին՝

  • Ինչպե՞ս աջակցել թշնամու կրակից փրկված մարդկանց՝ առանց նրանց հոգեբանորեն ճնշելու, ինչպե՞ս օգնել՝ առանց օգնությունն ընդգծելու
  • Հյուրընկալող ընտանիքը ինչպե՞ս շփվի ծնողների, երեխաների հետ
  • Ինչի՞ մասին է պետք խոսել ծնողի ու երեխայի հետ, ինչի մասին չպետք է խոսել 
  • Ո՞ր նշաններն են վկայում, որ երեխան սթրեսի մեջ է
  • Ի՞նչ անել այդ պարագայում, ո՞ւմ դիմել
  • Ինչպե՞ս դժվար վիճակից դուրս բերել այն երեխաներին, որոնց աչքի առաջ տեղի են ունեցել պատերազմական գործողություններ
  • Ինչպե՞ս հաղորդակցվի ուսուցիչը պատերազմ տեսած երեխայի հետ, ինչի մասին խոսի, ինչի մասին չխոսի:
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում
20.07.2021
12:00
Հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում» թեմայով:
Հայաստանի ջրային պաշարների կորուստները՝ պատերազմից հետո. ի՞նչ նոր լուծումներ են անհրաժեշտ
15.07.2021
11:54
Հուլիսի 15-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «Հայաստանի ջրային պաշարների կորուստները՝ պատերազմից հետո. ի՞նչ նոր լուծումներ են անհրաժեշտ» թեմայով:
Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը
13.07.2021
13:00
Հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը» թեմայով:
Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ
07.07.2021
13:00
Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ քննարկում՝ «Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ» թեմայով:
Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում
07.07.2021
11:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ «Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում» թեմայով:

Հարցազրույցը Հայաստան-ԵՄ համաձայնագրի՝ քաղհասարակության հավաքական մոնիտորինգի ծրագրի շրջանակում էր: Նպատակը՝ նպաստել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը և ՀՀ քաղաքացիների համար այդ համագործակցության առավելությունների ներկայացմանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ