Օգոստոսի 26-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Միջադեպ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. համաչափ ուժի կիրառո՞ւմ, թե՞ խոշտանգում» թեմայով:
Բանախոսներ՝
Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել Արդարադատության նախարարություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Օգոտոսի 24-ին հայտնի դարձավ, որ դիմակավորված անձինք ներխուժել են ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց և բռնություն գործադրել դատապարտյալների նկատմամբ։
Միջադեպի առնչությամբ Արդարադատության նախարարությունը տարածեց հետևյալ պարզաբանումը. «Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով:
Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները: Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»։
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...