«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ»
31.07.2020
11:00
Հուլիսի 31-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս․ ներկայացվեց «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։


Ծրագիրը սկսվել է 2020 թվականի փետրվարին, այն 3-ամյա նախագիծ է, որը կյանքի է կոչվել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից և իրականացվում է Եվրոպական Միության Մարդու իրավունքների ու ժողովրդավարության խթանման գործիքի ֆինանսական աջակցությամբ:

Մամուլի ասուլիսի ընթացքում Անդրեա Վիկտորինը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան, և Զարուհի Հովհաննիսյանը` Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու, ներկայացրեցին ծրագրի կարևորությունը, ինչպես նաև հիմնական գործողությունները:

Նախագծի նպատակն է.

- Բարելավել սոցիալական աջակցության կենտրոնների, առողջապահական ոլորտի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտանեկան և գենդերային բռնության հարցերով զբաղվող աշխատակիցների կարողությունները,

- իրականացնել մոնիտորինգ՝ գենդերային բռնության նկատմամբ առավել խոցելի կամ ռիսկային խմբերի շրջանում,

- պետական մարմինների հետ համագործակցությամբ մշակել, ինչպես նաև լրամշակել իրավական և քաղաքական փաստաթղթեր:

Բոլորովին վերջերս նաև որոշվեց, որ գենդերային բռնություն վերապրած կանաց ծրագրի շրջանակներում կտրամադրվի աջակցություն՝ կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմացնելու նպատակով:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում
20.07.2021
12:00
Հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում» թեմայով:
Հայաստանի ջրային պաշարների կորուստները՝ պատերազմից հետո. ի՞նչ նոր լուծումներ են անհրաժեշտ
15.07.2021
11:54
Հուլիսի 15-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «Հայաստանի ջրային պաշարների կորուստները՝ պատերազմից հետո. ի՞նչ նոր լուծումներ են անհրաժեշտ» թեմայով:
Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը
13.07.2021
13:00
Հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը» թեմայով:
Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ
07.07.2021
13:00
Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ քննարկում՝ «Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ» թեմայով:
Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում
07.07.2021
11:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ «Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում» թեմայով:

Հարցազրույցը Հայաստան-ԵՄ համաձայնագրի՝ քաղհասարակության հավաքական մոնիտորինգի ծրագրի շրջանակում էր: Նպատակը՝ նպաստել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը և ՀՀ քաղաքացիների համար այդ համագործակցության առավելությունների ներկայացմանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ