Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները
Ապրիլի 12, 16:30

Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:

Ապրիլի 12-ին Մեդիա կենտրոնում «Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները» թեմայով քննարկմանը նման տեսակետ հայտնեց Հովհ. Թումանյանի անվան Տինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

«Ժողովրդավարացումը այնպիսի պրոցես է, որը ավարտ չունի, և եթե դու չես զարգացնում այն ամեն օր, դա նշանակում է, որ դու դոփում ես տեղում և շատ մեծ հնարավորություններ կան շատ արագ հետադարձ կատարելու»,- ասում է Բաբայանը:

Ռուբեն Բաբայանը Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում մեծագույն հետընթաց տեսնում է ընտրությունների համակարգում:

«Որպես այդպիսին ընտրության մեխանիզմը վերացավ, այն դարձավ պարզապես քվեարկություն, որը ուզած ձևով կարելի է կողմնորշել թե ադմինիստրատիվ լծակների, թե վախի, թե ընկերական, թե սիրային հարաբերությունների միջոցով: Որպես ընտրություն, դա այլևս չկա: Հասարակության մեծ մասը ընտրությունը չի ընկալում որպես սեփական երկրին տեր կանգնել…Դա է ամենամեծ ողբերգությունը»,- ասում է Բաբայանը:

Քննարկման մյուս մասնակից, կոմպոզիտոր Վահան Արծրունին ասում է, որ որևէ տարբերություն չի տեսնում առաջին, երկրորդ և երրորդ նախագահների կառավարման միջև ժողովրդավարական զարգացումների առումով:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
ՀՀ-ԵՄ համաձայնագիր. կստացվի՞ երկխոսությունը Եվրոպայի հետ
Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
Պատերազմի երեսներից մեկը. Էկոցիդի վտանգ՝ Արցախում
Վատ խաղաղություն կամ լավ պատերազմ. ո՞րն է Արցախյան խնդրի լուծումը
Պատերազմից տուժած երեխաները
Կյանքը երեք պատերազմի միջով․ Գրետա Գրիգորյանի պատմությունը
Երրորդ պատերազմն է, որ տեսնում եմ․ Ալինա Գևորգյանի պատմությունը
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ