Դաունի համախտանիշ ունեցող անձանց ինտեգրման խնդիրները Հայաստանում
21.03.2018
12:00
Դաունի համախտանիշն ունեցող երեխան որքան վաղ տարիքում սկսի մտնել կրթական համակարգ, այնքան մեծ կլինեն նրա զարգանալու, հասարակության մաս կազմելու և մրցունակ քաղաքացի դառնալու հնարավորությունները:

Մարտի 21-ին`Դաունի համախտանիշի համաշխարհային օրը, Մեդիա կենտրոնում «Դաունի համախտանիշ ունեցող անձանց ինտեգրման խնդիրները Հայաստանում» թեմայով տեղի ունեցած քննարկմանը նման տեսակետ հայտնեց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Քննարկմանը մասնակցում էին նաև Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն, Հարություն Բալասանյանը, «TMM - Սովորեցրու Ինձ Ավելին- Ուսուցման և Զարգացման Կենտրոն»-ի ղեկավար Լենա Հարությունյանը, Երևանի հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հոգեբան Հասմիկ Ազատյանը, Երևանի հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մանկավարժ Լիանա Մարգարյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձագետ Սուսաննա Ավագյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրի մոնիտորինգի վարչության մասնագետ Մարինե Աղաջանյանը:

Այսօր Հայաստանի մասնագիտացված հաստատություններում խնամվում է 460 հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա, որից 56-ն ունեն դաունի համախտանիշ:

Ասուլիսի սկզբում Սուսաննա Թադևոսյանն ասաց, որ եթե ամբողջ աշխարհում կա կազմակերպությունների ցանց, որը զբաղվում է հենց դաունի համախտանիշ ունեցող անձանց խնդիրներով կամ նրանց ընտանիքներով, ապա Հայաստանում պազապես կան հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են հաշմանդամության բոլոր տեսակներով:

«Հաշվի նստելով մեր հայաստանյան իրականության հետ` ես պետք է ասեմ, որ խնդրին լուծում փորձում ենք տալ ունիվերսալ և ներառական մոտեցումների ճանապարհով: Անշուշտ, մեծ են այդ խնդիրները, ցավոք, երեխաների պարագայում մեր կրթական համակարգում դաունի համախտանիշով երեխաների թիվը մտավոր խնդիրներ ունեցող երեխաների թվի մեջ փոքր է: Սա երևի թե նաև այն բանի հետևանք է, որ այդ ընտանիքների հետ դեռևս աշխատանքներ չեն տարվում, որովհետև այդ ծնողները հաճախ նույն կրողն են այն սխալ ընկալումների, կարծրատիպերի, ինչ ամբողջ հասարակությունը, և կրթությունն այդքան էլ չի կարևորվում»,-ասաց Թադևոսյանը:

Անդրադառնալով դաունի համախտանիշով արդեն չափահաս անձանց` Թադևոսյանն ընդգծեց, որ նրանց խնդիրներն էլ կապված են աշխատանքի հետ:

«Երբ նրանք հասնում են չափահասության տարիքի, տեսնում ենք, որ այս հասարակությունը բացարձակ նրանց համար չէ, աշխատանքի, զբաղվածության հնարավորությունները բացակայում են»,-ընդգծեց Թադևոսյանը:

Հարություն Բալասանյանն էլ ասաց, որ Խարբերդի մանկատանն այսօր ունեն դաունի համախտանիշով 12 երեխա:

«Պետք է ասեմ, որ նրանք իրենց բնույթով, բնավորությամբ շատ բարի երեխաներ են, որոնց մոտ զգացմունքային սֆերան 100 տոկոսով պահպանված է: Այս համախտանիշով երեխաների մոտ խնդիրներն ավելի քիչ են լինում, եթե նրանք ապրում են ընտանիքում: Մեր հաստատությունում լուրջ խնդիրներ կան, որովհետև նրանք անհատական ուշադրության կարիք ունեն և կոլեկտիվ խնամքի պարագայում այն 100 տոկոսով իրականացնել չի ստացվում, չնայած այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Բալասանյանը:

Ըստ նրա` մասնագիտացված հաստատություններ հայտնվում են հիմնականում ծննդատանը լքված երեխաները:

 «Ես չեմ ուզում սուբյեկտիվ գնահատական տալ, բայց ասեմ, որ երեխաներին ծննդատներում թողնելու դեպքերն ավելացել են: Երեխաների արտաքին նշանների առկայությունն է առիթ դառնում, որ ծննդատանը թողնեն: Այստեղ բուժանձնակազմի դերն այնքան էլ փոքր չէ, բացակայում է հոգեբանի  ու սոցիալական աշխատողի ծառայությունը, որ մարդկանց հետ խոսեն, բացատրեն. երբ երեխաներին տանում են տուն, հազվադեպ են վերադարձնում, որովհետև սիրվող երեխաներ են իրենց էությամբ»,- ասաց Բալասանյանը:

Սուսաննա Թադևոսյանի կարծիքով էլ ծնողները պիտի փորձով փոխանակվեն:

«Հաճախ ծնողները ոչ թե չեն ուզում, այլ ունենում են այն սխալ ընկալումը, որ անընդհատ հիշելու է՝ երեխայի ծնվելուց հետո ինչ ասեց բժիշկը, կոչ եմ անում էն ընտանիքներին, որոնք հասել են հաջողության՝ դառնան օրինակ նաև մյուսների համար»,- նշեց Թադևոսյանը:

Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում
20.07.2021
12:00
Հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում» թեմայով:
Հայաստանի ջրային պաշարների կորուստները՝ պատերազմից հետո. ի՞նչ նոր լուծումներ են անհրաժեշտ
15.07.2021
11:54
Հուլիսի 15-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «Հայաստանի ջրային պաշարների կորուստները՝ պատերազմից հետո. ի՞նչ նոր լուծումներ են անհրաժեշտ» թեմայով:
Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը
13.07.2021
13:00
Հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը» թեմայով:
Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ
07.07.2021
13:00
Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ քննարկում՝ «Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ» թեմայով:
Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում
07.07.2021
11:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ «Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում» թեմայով:

Հարցազրույցը Հայաստան-ԵՄ համաձայնագրի՝ քաղհասարակության հավաքական մոնիտորինգի ծրագրի շրջանակում էր: Նպատակը՝ նպաստել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը և ՀՀ քաղաքացիների համար այդ համագործակցության առավելությունների ներկայացմանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ