Ասուլիս. Համագործակցություն ի նպաստ քաղաքացիական հասարակության լիարժեք կայացման
Սեպտեմբերի 19, 11:00

«Բովանդակալից մասնակցությունը և պետական կառույցների հետ ակտիվ համագործակցությունը արդյունավետության գործունեության գրավականն են»: «Մեդիա կենտրոնի» սրահում անցկացված ասուլիսին ասաց «Օքսֆամ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Հակոբյանը:

2014 թվականի հուլիսի 1-ի տվյալներով ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված է 3985 հասարակական կազմակերպություն: Եվ ինչպես իր խոսքում նշեց Մարգարիտա Հակոբյանը, ենթադրվում է, որ  դրանք պետք է էական ազդեցություն ունենան հանրային-քաղաքական գործընթացների վրա: «Մենք պետք է որակյալ ու բովանդակալից մասնակցություն ապահովենք հանրային պրոցեսներին: Ես կարծում եմ, որ դա է քաղաքացիական հասարակության դերը: Վերջին տարիներին կարելի է նշել, որ մենք ունենք ավելի ակտիվ, ավելի հասուն ու կայացած քաղաքացիական հասարակություն: Սակայն այդ 3000-ից միայն մի քանիսն են, որ բացի ծառայություններ մատուցելուց կարողանում են որոշակի ազդեցություն ապահովել»:

«Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խմբի նախաձեռնությամբ և «Մեդիա կենտրոնի» աջակցությամբ  անցկացված ասուլիսին մասնակցում էին նաև հասարակական և պետական հատվածների ներկայացուցիչներ՝ Արմեն Ղալումյանը՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ (ՔԶՀՀ), Արմեն Ալավերդյանը՝ «Ունիսոն» հասարակական կազմակերպություն, Նորայր Բալայանը՝ ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետ, Էլինար Վարդանյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Արմեն Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար:

Ասուլիսի թեման էր «Հասարակական և պետական հատվածները հանուն Հայաստանի քաղաքացիական հասարակության»: 

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
ՀՀ-ԵՄ համաձայնագիր. կստացվի՞ երկխոսությունը Եվրոպայի հետ
Գերիների հարցը՝ իշխանությունների անզորության ցուցիչ
«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
«Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում»
Հարցազրույց Լարիսա Մինասյանի հետ։
«Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին»
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ