«Աշխատողներին ստիպում են ընտրել կենսաթոշակային ֆոնդեր»
31.01.2014
12:00
«Կոնկրետ ճնշումներ կան դպրոցներում և մանկապարտեզներում. աշխատողներին ստիպում են ընտրել կենսաթոշակային ֆոնդեր: Ճնշումներ են արձանագրվել նաև Արմսվիսբանկ (ArmSwissBank), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններում»,-ասաց «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը: Այսօր «Մեդիա կենտրոնում» «Դեմ! եմ» նախաձեռնությունն անդրադարձավ պետաշխատողներին կենսաթոշակային ֆոնդեր պարտադրելու խնդրին:

Սահմանադրական դատարանի` հունվարի 24-ի աշխատակարգային որոշման արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ վեճի առարկան որոշակիորեն փոխադրվել է գործատու-աշխատող հարաբերությունների հարթություն: 

Պարզաբանելով ստեղծված դրությունը` Դավիթ Մանուկյանը հավելեց. «Որպես այդպիսին վճարում/փոխանցում կատարելու օրենքի նորմը կասեցված չէ, կասեցված է այդ վճարումը չկատարելու համար սպասվող պատասխանատվության նորմը. գործատուն փոխանցում կարող է չկատարել»:

Պետական հիմնարկությունների աշխատակիցների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը հայտնեց, որ բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել աշխատողների իրավունքների իրազեկման ուղղությամբ: Մեկնաբանելով պետական  աշխատողների շրջանում ստեղծված վախի մթնոլորտը` բանախոսը նշեց, որ համոզված է` աշխատողների միասնական պայքարի դեպքում ոչ ոք չի կարող նրանց աշխատանքից ազատել:

«Այս օրենքը ժամանակավրեպ է, մինչև օրենքն ընդունելը կառավարությունը պետք է տաներ նախապատրաստական աշխատանքներ, ինչը չի արվել»,-հավելեց Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

«Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, իրավաբանԳևորգ Հայրապետյանն իր հերթին փաստեց, որ տեղյակ է բազմաթիվ դեպքերի մասին, երբաշխատողները և նրանց խմբերը չեն զլացել և դիմում են գրել իրենց գործատուին` խնդրելով իրենց սեփականությունը հանդիսացող պայմանական 5 տոկոսը չփոխանցել և հայտնել են այն մասին,  որ դեռ չեն պատրաստվում ընտրել որևէ ֆոնդ.սա իրավունքների պաշտպանության ևս մի տարբերակ է:

Դավիթ Մանուկյանը տեղեկացրեց, որ մինչև մարտի 28-ը` Սահմանադրական դատարանի դիմումը քննելու օրը, լինելու են հստակ վեկտորներով գործողություններ, հատկապես ակտիվ այցեր դեպի մարզեր. Վանաձորը, Ալավերդին, Կապանը և Գյումրին արդեն իրենց հետ են այս հակասոցիալական և հակասահմանադրական օրենքի դեմ պայքարում և փետրվարի 8-ին Վանաձորում տեղի կունենա հերթական բողոքի ակցիան:

Հունվարի 31-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դեմ! եմ» նախաձեռնության ասուլիսը` նվիրված պետաշխատողներին կենսաթոշակային ֆոնդեր պարտադրելու խնդրին: Ասուլիսի բանախոսներն էին` Դավիթ Մանուկյան` «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ, Գևորգ Հայրապետյան` «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան, Անահիտ Ասատրյան՝ Պետական հիմնարկությունների աշխատակիցների ճյուղային արհմիության նախագահ, Միքայել Փիլիպոսյան՝ Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ
06.05.2021
12:00
Մայիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ» թեմայով:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով
06.05.2021
11:00
Մայիսի 6-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով» թեմայով:
Մայիսի 3, Մամուլի ազատության օր. իսկ ազա՞տ է մամուլը
03.05.2021
13:30
Մայիսի 3-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Մայիսի 3, Մամուլի ազատության օր. իսկ ազա՞տ է մամուլը» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն
30.04.2021
13:30
Ապրիլի 30-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն» թեմայով
Արցախի ու Հայաստանի անվտանգային համակարգը՝ խարխլված. մարտահրավերներ, լուծումներ
27.04.2021
10:11
Ապրիլի 27-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրն էր Արցախի նախկին արտգործնախարար, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը:
Թեման՝ «Արցախի ու Հայաստանի անվտանգային համակարգը՝ խարխլված. մարտահրավերներ, լուծումներ»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...