Իրանը պատրաստ է Հայաստանին գազ վաճառել հատուկ գնով
06.12.2013
11:00
Իրանն այլ երկրների գազ վաճառում է գործող միջազգային գներով, սակայն բարեկամ ու հարևան երկրների դեպքում հնարավոր են այլ գներ. այսպիսի հայտարարություն արեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամադ Ռաիսին՝ այսօր «Մեդիա կենտրոնում»:

«Դա կապված է այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվում,- ասաց դեսպանը,-դեռ պետք է նստել, բանակցել և տեսնել, թե որ երկրի գազն է ավելի թանկ»:

Իսկ թե իրականում որ երկրի գազն է ավելի էժան` Ռուսաստանի, թե Իրանի, դեսպանի խոսքով`նախ պետք է հստակեցնել` որ երկրի գազն ինչ արժե: Ամեն ինչ որոշվում է բանակցությունների միջոցով: Ամեն դեպքում, ինչպես նշեց դեսպան Ռաիսին, Իրանը, ըստ բարտերային պայմանավորվածության (գազի փոխարեն՝ էլեկտրաէներգիա), պատրաստ է Հայաստանին գազ վաճառել հատուկ, այլ ոչ թե միջազգային գնով:

Իրանի դեսպանը միաժամանակ նշեց, որ իր երկիրը էլ.էներգիա ներմուծելու կարիք չունի, քանի որ էներգիայի արտահանում էլ ունի. «Բայց հարևան և բարեկամ երկրների նկատմամբ այլ պարտավորություններ ունենք»,- ասաց Ռաիսին:

«Գազի դիմաց էլ.էներգիայի և կանխիկ փողի միջև Իրանը կնախընտրի՞ կանխիկ փողը»,- լրագրողի հարցին Իրանի դեսպանը պաստախանեց՝ իհարկե:

«Հնարավոր է, որ մի քանի տարի հետո Հայաստանի ենթակառուցվածները կընձեռեն այն հնարավորությունը, որ մենք կարողանանք Հայաստանի միջով գազ տարանցել, որից օգուտ կունենա նաև Հայաստանը»,- ասաց Մուհամադ Ռաիսին:

Դեսպանի կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չի ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա, քանի որ որոշումը կայացնելիս Հայաստանի իշխանությունները համապատասխան հաշվարկներ են արել:

Անդրադառնալով Ժնևում Իրանի և «Վեցնյակի» միջև միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը՝ Մուհամադ Ռաիսին նշեց, որ բանակցությունների հիմնական նպատակն էր կողմերի միջև վստահության ստեղծումը և Իրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու իրավունքի ճանաչումը:

«Իրանի միջուկային ծրագիրը պետք է խաղաղ զարգացում ունենա ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո: Այդ ծրագիրը զարգացում է ապրում տեղի գիտնականների ջանքերով: Որևէ հնարավորություն չկա այլևս այդ ծրագիրը դադարեցնելու»,- ասաց դեսպանը: Նա ընդգծեց, որ իր երկիրը դեմ է միջուկային զենքի արտադրությանը և կուտակմանը: Միջուկային զենքը երբեք չի կարող անվտանգություն ապահովել որևէ երկրի համար:

Ռաիսիի խոսքով՝ Իրանի ժողովրդի վստահությունն Արևմուտքի նկատմամբ կամաց-կամաց կամրանա, եթե Արևմուտքն ի կատար ածի Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իսկ մինչ այդ Իրանի ժողովուրդը լավատեսորեն չէ տրամադրված Արևմուտքի նկատմամբ՝ վերջինի երկակի ստանդարտների պատճառով:

Դեսպանը նշեց, որ Իրանի նախագահ Ռոհանիի քաղաքականության առաջնահերթություններից էին երկրի և Արևմուտքի միջև լարվածության նվազեցումը և թափանցիկությունը:

«Դա նպատակ ուներ վերացնելու այն խստագույն պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Իրանի ժողովրդի դեմ, ինչպես նաև Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունը միջուկային էներգիան խաղաղ զարգացնելու համար»,- ասաց Մուհամադ Ռաիսին:

Դեսպանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Դեկտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամադ Ռաիսիի մամուլի ասուլիսը՝ «Հայ-իրանական հարաբերություններ» թեմայով:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աշխատանք, թե պատվաստում․ ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները
16.09.2021
17:41
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Հոկտեմբերի 1-ից, աշխատող այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, պետք է ամսվա ընթացքում 2 անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուին։

Պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելն ըստ Արդարադատության նախարարության՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի սահմանվել է իբրև հանրային պաշտոնյային աշխատանքից ազատելու հիմք։
COVID-19-ը և ՏԻՄ-երի ճգնաժամային հաղորդակցության արդյունավետությունը
14.09.2021
15:00
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին՝ «COVID-19-ը և ՏԻՄ-երի ճգնաժամային հաղորդակցության արդյունավետությունը» թեմայով ուսումնասիրության արդյունքները։
Բանախոսներ՝
- Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբի նախագահ
- Հարություն Ծատրյան, Մեդիա հետազոտող, հանրային հաղորդակցության մասնագետ
Հայերը՝ Կանադայի կառավարման համակարգում. ի՞նչ ծրագրեր ունեն
13.09.2021
14:30
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Հայերը՝ Կանադայի կառավարման համակարգում. ի՞նչ ծրագրեր ունեն» թեմայով:

Բանախոսներ՝
- Աննա Սիմոնյան, Կանադայի դաշնային ընտրություններին առաջադրված միակ հայ թեկնածու,
- Դավիթ Սանդուխչյան, կանադաբնակ իրավաբան, տեղեկատվական անվտանգության մասնագետ։
Կրթության խնդիրները՝ որակ, հասանելիություն, կոռուպցիա. ինչու՞ արդյունքներ չունենք
10.09.2021
11:00
Սեպտեմբերի 10- ին, ժամը 11:00-ին, Հանրային լրագրության ակումբի «ԱՐԺԵՔավոր զրույց» շարքի հյուրն էր կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Զրույցի թեման՝ «Կրթության խնդիրները՝ որակ, հասանելիություն, կոռուպցիա. ինչու՞ արդյունքներ չունենք»:
Կադրերն են որոշում ամեն ինչ. ի՞նչ տրամաբանությամբ են նրանք նշանակվում
08.09.2021
12:00
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Կադրերն են որոշում ամեն ինչ. ի՞նչ տրամաբանությամբ են նրանք նշանակվում» թեմայով:
Բանախոսներ՝
- Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ,
- Հայկ Մարտիրոսյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ