Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ձայների բաշխումն ըստ ընտրատարածքների
07.05.2013
20:00
Ձեզ ենք ներկայացնում Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախաձեռնության պատրաստած ինֆոգրաֆիկան` «Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ձայների բաշխումն ըստ ընտրատարածքների» թեմայով:

Ինֆոգրաֆիկայի առաջին մասում ներկայացված է 6 կուսակցությունների եւ մեկ դաշինքի ձայների բաշխումը ըստ Երեւանի 13 ընտրատարածքների:

Ինֆոգրաֆիկայի երկրորդ մասում ներկայացված են ընտրությունների վերջնական տվյալները, որոնց համաձայն ավագանու ընտրություններում հաղթող է ճանաչվել «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը 55,89% ձայներով, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 23,7% ձայներով: «Բարեւ Երեւան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները համապատասխանաբար ստացել են 8,48%, 4,39%, 3,8% եւ 3,73%: Ամենաքիչ ձայները ընտրությունների ժամանակ հավաքել է «Առաքելություն» կուսակցությունը՝ 0,64%:

Տվյալ ինֆոգրաֆիկան կարող եք օգտագործել Ձեր լրատվամիջոցում` հղում կատարելով «Մեդիա կենտրոնին»:

Խնդրում ենք ինֆոգրաֆիկան արտատպելիս ներառել հետևյալ նախադասությունը`

«Ինֆոգրաֆիկան պատրաստված է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» նախագծի կողմից, հղումը պարտադիր է, բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են «Մեդիա կենտրոնին»:

 

Այլ մամլո հաղորդագրություններ
Մարտի 1. մեկ տարի Covid 19-ի հետ
01.03.2021
18:58
Մինչ ԱՀԿ-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են, Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ:
Աջակցություն լրագրողներին
16.02.2021
16:19
Պատերազմի առաջին օրերից սկսած ՀԼԱ-ն մեդիա աշխատողներին տրամադրել է 3-րդ, 4-րդ և 5-րդ աստիճանի պաշտպանության զրահաբաճկոններ, սաղավարտներ, առաջին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված դեղատուփեր։

Այս աջակցությունն առավել ապահով ու անվտանգ դարձրեց լրագրողների առաքելությունը պատերազմի ընթացքում, ինչը հնարավորություն տվեց առավել ամփոփ կերպով լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները:
Իրազեկում 2020
16.02.2021
16:16
Ռազմական դրության օրերին ՀԼԱ-ն ստեղծեց քաղաքացիական պաշտպանության պաստառների շարք, որոնք իրազեկեցին բնակչությանը։
Տարին՝ թվերով
16.02.2021
16:08
Նախորդ տարին երբևէ եղած բարդագույն տարին էր բոլոր ոլորտների համար: Սկսած նոր կորոնավիրուսային համավարակից մինչև պատերազմ և հետպատերազմյան հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներ, մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր:

Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոնը 2020 թվականի 262 աշխատանքային օրվա ընթացքում իրականացրել/հրապարակել է 259 միջոցառում/արտադրանք:
Աշխատանքային 261 օրում՝ 160 միջոցառում. 2019ը թվերով
08.01.2020
12:20
Նախորդ տարվա ընթացքում մենք աշխատել ենք 261 օր և յուրաքանչյու օր նպաստել ենք հանրային իրազեկվածության բարձրացմանը՝ պետական ոլորտային բարեփոխումների, մարդու իրավունքների, սոցիալական արդարության, տնտեսական հնարավորությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ