Մեդիա կենտրոնը պարբերաբար նախաձեռնում և կազմակերպում է մշակութային թեմաներով տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում` ֆիլմերի ցուցադրություն-քննարկումներ, գրական հանդիպումներ, ուսուցողական դասընթացներ, շնորհանդեսներ:
Միջոցառումների նպատակադրումն է` մասնավորապես երիտասարդների, ուսանողների շրջանում ակտիվացնել և զարգացնել մշակութային հաղորդակցումն ու երկխոսությունը, բովանդակային և բազմակարծ քննարկումները, ինչպես նաև կազմակերպվող ընթացիկ դասընթացների շնորհիվ նպաստել ուսանողների, շահառու կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչների շրջանում մեդիագրագիտության և նոր մեդիա գործիքների կիրառության հմտությունների զարգացումը:
Դուք նույնպես կարող եք հանդես գալ որպես նախաձեռնողներ և մեր սրահում միջոցառումներ իրականացնելու առաջարկներ ներկայացնել:
Միջոցառում առաջարկելու համար հարկավոր է լրացնել հայտ: Մենք կարձագանքենք հայտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Մեր աշխատակազմը պատրաստ է օգնել Ձեզ միջոցառումների կազմակերպման և հանրային իրազեկման աշխատանքներում:
Միջոցառումները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ներում, ուղիղ հեռարձակվում «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:
Ծանոթացեք մեր կողմից իրականացված վերջին 3 միջոցառումներին այս հղումներով`
Տեղի ունեցավ «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկումը
Անցկացվեց «Առցանց ուղիղ հեռարձակում և հանրային իրազեկում» թեմայով գործնական դասընթաց
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...